https://arm.sputniknews.ru/20250402/evramiutjan-drnery-misht-pak-en-linelu-hajastani-hamar-edmvon-maruqjan-87439846.html
Եվրամիության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան
Եվրամիության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
Ըստ Մարուքյանի` Եվրոպական միության առաջնորդները չեն ցանկանում ողջունել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը, որպեսզի կեղծ... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T22:03+0400
2025-04-02T22:03+0400
2025-04-02T22:06+0400
եվրամիություն
էդմոն մարուքյան
հայաստան
գյումրի
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038848_0:0:1601:901_1920x0_80_0_0_5c1200eded1c0ab99c66d29656df2de8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Եվրոպական միության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն, որ Եվրոպայի առաջնորդներն այդպես էլ չեն ողջունել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։Հայտնել էինք, որ մարտի 26–ին ԵՄ–ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց Ազգային ժողովի նիստում։Ըստ Մարուքյանի` Եվրոպական միության առաջնորդները գիտեն, որ այդ կառույցի դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար, ուստի չեն ցանկանում ողջունելով օրինագիծը` կեղծ հույսեր արթնացնել հայ ժողովրդի մոտ։Նա ընդգծել է, որ Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելն էլ իր հերթին ապացուցեց, որ Հայաստանի եվրոպական ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրություններ են անցկացվել, որին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։Անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը` ձայների 4,4 %–ով, չի հաղթահարել անցողիկ շեմը և ներկայացուցիչներ չի ունենա Գյումրու ավագանու կազմում։Ի՞նչ կլինի, եթե Մարտուն Գրիգորյանը չմիանա Վարդան Ղուկասյանին. քաղաքագետը սցենարներ է նշում
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038848_0:0:1425:1068_1920x0_80_0_0_78582fdaa62155f0b6106e24bb4cb7f0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, էդմոն մարուքյան, հայաստան, գյումրի, տիմ ընտրություններ
եվրամիություն, էդմոն մարուքյան, հայաստան, գյումրի, տիմ ընտրություններ
Եվրամիության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան
22:03 02.04.2025 (Թարմացված է: 22:06 02.04.2025) Ըստ Մարուքյանի` Եվրոպական միության առաջնորդները չեն ցանկանում ողջունել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը, որպեսզի կեղծ հույսեր չարթնացնեն հայ ժողովրդի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Եվրոպական միության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն, որ Եվրոպայի առաջնորդներն այդպես էլ չեն ողջունել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։
Հայտնել էինք, որ մարտի 26–ին ԵՄ–ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց Ազգային ժողովի նիստում։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ու Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այդպես էլ չողջունեցին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունված «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։ Լավ հասկանալով, որ գործընթացը ներքաղաքական էլեկտորալ նպատակներ ունի, ինչպես նաև այն, որ ՀՀ իշխանությունները պարզապես խաբում են թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ Եվրամիությանը»,–գրել է Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի` Եվրոպական միության առաջնորդները գիտեն, որ այդ կառույցի դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար, ուստի չեն ցանկանում ողջունելով օրինագիծը` կեղծ հույսեր արթնացնել հայ ժողովրդի մոտ։
Նա ընդգծել է, որ Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելն էլ իր հերթին ապացուցեց, որ Հայաստանի եվրոպական ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրիում
ավագանու ընտրություններ են անցկացվել, որին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը` ձայների 4,4 %–ով, չի հաղթահարել անցողիկ շեմը և ներկայացուցիչներ չի ունենա Գյումրու ավագանու կազմում։