00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում և Փարաքարում մեկնարկել են ավագանու ընտրությունները. ընտրատեղամասերը բացվել են

© Sputnik / Asatur YesayantsԸնտրատեղամաս ՀՀ–ում
Ընտրատեղամաս ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Ընտրատեղամաս ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քվեարկության իրավունք ունի 132 203 ընտրող:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրու և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին:
98 տեղամասերից 82-ը գտնվում են Գյումրիում, 16-ը՝ Փարաքարում։
Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունի 132 203 ՀՀ քաղաքացի, որից Գյումրիում՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967–ը:

Քաղաքական ուժեր

«ՀՀ ընտրական օրենսդրությամբ» կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանվել 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7 տոկոսը: Մասնակցության շեմ չկա։
Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` համար 1 քվեաթերթիկ, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն՝ համար 2 քվեաթերթիկ, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ համար 3 քվեաթերթիկ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք (ընդգրկված են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները)՝ համար 4 քվեաթերթիկ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ համար 5 քվեաթերթիկ, «Եվրալյանս» կուսակցությունների դաշինք (ընդգրկված են «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները)՝ համար 6 քվեաթերթիկ, «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցություն՝ համար 7 քվեաթերթիկ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ համար 8 քվեաթերթիկ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ համար 9 քվեաթերթիկ:
Փարաքար համայնքում գրանցված է 3 կուսակցություն և 1 դաշինք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` համար 1 քվեաթերթիկ, «Միասնություն» կուսակցությունների դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները)` համար 2 քվեաթերթիկ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` համար 3 քվեաթերթիկ, «Կայունություն» կուսակցություն` համար 4 քվեաթերթիկ:

Ինչո՞ւ են արտահերթ ընտրությունները հիմա անցկացվում

Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումն ընդունվել է կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12–ի նիստում: Այն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 20–ին։
2024 թվականի հոկտեմբերին «Բալասանյան» դաշինքի 14 անդամներ հրաժարվեցին մանդատներից, նրանց թվում էր նաև այդ պահին գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դաշինքի ցուցակի մյուս ներկայացուցիչներն ինքնաբացարկ հայտնեցին։ Այնուհետև, 2024 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ փրայմերիզ, որի արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը:
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։
Լրահոս
0