00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծն ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ԵՄ–ին անդամակցության նախաձեռնության անդամ Արտակ Զեյնալյանը
Հայաստանի ԵՄ–ին անդամակցության նախաձեռնության անդամ Արտակ Զեյնալյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Հայաստանի ԵՄ–ին անդամակցության նախաձեռնության անդամ Արտակ Զեյնալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագծում ասվում է, որ ՀՀ–ն այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԵՄ–ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծն այսօր 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց Ազգային ժողովի նիստում։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվերակությանը։
Մինչ քվեարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ սա օրենքի ծաղր է։
Նախագծում ասվում է, որ ՀՀ–ն այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։
Հիմնավորման մեջ ասվում է` ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության կայունության հաստատմանը, մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսամակարդակի բարձրացմանը և այլն։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրինագիծը։
Լրահոս
0