00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե Մարտուն Գրիգորյանը չմիանա Վարդան Ղուկասյանին. քաղաքագետը սցենարներ է նշում

© Sputnik / Asatur YesayantsՄարտուն Գրիգորյան
Մարտուն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2025
Բաժանորդագրվել
Քաղաքագետը չի բացառում, որ իշխանությունները կփորձեն քրեական գործերի միջոցով Գյումրիում ապահովել անհրաժեշտ կոնֆիգուրացիա։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գյումրու ավագանու ընտրությունները պարտություն էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, և դա խիստ կանխատեսելի էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։
Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է ձայների 36,22 տոկոսը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։ Ընտրություններին մասնակցել է նաև Սուրեն Սուրենյանցի ղեկավարած ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանքը», որը հավաքել է ձայների 3 %-ը և ներկայացված չի լինի ավագանիում։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ 36 %–ը շատ վատ ցուցանիշ է իշխող ուժի համար, և եթե հաշվի առնենք, որ ՔՊ–ն պարտվել է նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որտեղ հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը հանրային վստահության շատ ցածր մակարդակի վրա է գտնվում։
Ավելին` ըստ Սուրենյանցի` այս ընտրություններում շատ մեծ դեր է խաղացել վարչական ուժի չարաշահումը։
«Եթե վարչական ուժի չարաշահում և ընտրողների թվի նման բարձր մակարդակ չլիներ, Գյումրու այսօրվա ավագանին շատ ավելի խայտաբղետ կլիներ։ Մի փոքր ավելի բնական մասնակցության պարագայում ավագանու մաս կլինեին նաև ««Դեմոկրատական այլընտրանքը», «Ապրելու երկիրը»»,–ասաց Սուրենյանցը
Ընդհանուր առմամբ, քաղաքագետը Գյումրու ընտրությունները ուշագրավ է համարում մի քանի տեսանկյունից. նախ ընտրողների համեմատաբար բարձր մասնակցությունը (քվեարկությանը մասնակցել է ավելի քան 47 հազար ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,66 %-ը)։ Սուրենյանցը հիշեցրեց, որ Գյումրու նախորդ ընտրություններում քվեարկել է ընդամենը 26-27 000 մարդ։ Ընթացիկ ընտրություններն աչքի են ընկել նաև թեժ մրցակցությամբ, և իշխանությունից բացի մեծ ազդեցություն են ունեցել տեղական խմբերի ներկայացուցիչները։
«Ավանդաբար Գյումրիում մեծ ընտրազանգված ունեն Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը։ Իրենք տարիներ շարունակ Գյումրիում ընտրություններին մասնակցել են »,–ասաց նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած 36 %–ը թույլ չի տալիս նրան Գյումրու ավագանիում մեծամասնություն կազմել։ Այդ հնարավորությունը չունի քաղաքական ուժերից և ոչ մեկը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։ Եվ հիմա գլխավոր սպասելիքը հնարավոր կոալիցիայի կազմումն է, որը կարող է ձևավորել, եթե համաձայնություն լինի Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև։
Սուրենյանցի խոսքով` դա կլինի ընդդիմության հաղթանակի նախապայման, քանի որ ցանկացած այլ սցենարով ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել։ Նա հիշեցրեց, որ Ղուկասյանի և Գրիգորյանի միջև կան հնուց եկած անձնական հակասություններ։ Ամբողջ հարցն այն է` նրանք կարո՞ղ են վեր կանգնել այդ հակասություններից։ Եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, ավագանին երեք անգամ նիստ չի գումարի և օրենքով սահմանված կարգով նոր ընտրություններ կանցկացվեն։
Միասնականությունն է կարևոր. Արա Աբրահամյանը` Գյումրու ընտրությունների մասին
Քաղաքագետը բացառում է այն սցենարը, որ առանց որոշակի լծակների կիրառման ոչ իշխանական ուժերից մեկը կմիանա «Քաղաքացիական պայմանագրին», ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններում։
Քաղաքագետը «Վանաձորի սցենարն» էլ չի բացառում, այն է` Մարտուն Գրիգորյանի դեմ քրեական գործեր հարուցելով` նրան ստիպեն ապահովել հետընտրական ցանկալի կոնֆիգուրացիա։ Սակայն Սուրենյանցը հակված է այն մտքին, որ ընդդիմադիր ուժերի կողմից կոալիցիա չկազմելու դեպքում ամենահավանական սցենարը նոր ընտրություններն են։
Լրահոս
0