https://arm.sputniknews.ru/20250326/varchapetin-tvacel-e-es-khangarum-em-dra-hamar-indz-mekusacrec-heracrec-aghazarjan-87168154.html
Վարչապետին թվացել է` ես խանգարում եմ, դրա համար ինձ մեկուսացրեց, հեռացրեց. Աղազարյան
Վարչապետին թվացել է` ես խանգարում եմ, դրա համար ինձ մեկուսացրեց, հեռացրեց. Աղազարյան
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությամբ ներկայացված երկու դրվագներիից մեկը Հովիկ Աղազարյանը պայմանականորեն անվանեց «ոչխարների արտահանման գործ», իսկ մյուսը`... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T14:05+0400
2025-03-26T14:05+0400
2025-03-26T14:06+0400
հովիկ աղազարյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87164765_0:0:1601:901_1920x0_80_0_0_ccb66e9a53b08686690f1181a75d5bf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողով է եկել` Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։Աղազարյանի նշած հայտնի դեպքերը վերաբերում են 2024 թ. դեկտեմբերի 2–ի դեպքերին, երբ նա մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Աղազարյանը նաև նշեց, որ ինքը բազմիցս է դեմ արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ինքը դեմ է եղել ԵՄ–ին անդամակցության գործընթացին, ՔՊ վարչությունում ու կառավարությունում ևս բոլորը դեմ են եղել, սակայն Փաշինյանը շրջանցեց թիմին, ու ԱԺ–ն այսօր այն ընդունեց։Նա նաև խոսեց դատախազի միջնորդությունից` նշելով, որ այն հիմնված է երկու դրվագների վրա, որոնցից մեկը պայմանականորեն նա անվանեց «ոչխարների արտահանման գործ», իսկ մյուսը` «23 հազար դոլարի ենթադրյալ կաշառքի գործ»։Աղազարյանը պատմեց, որ առաջին գործով եղել է Սևանում։«Սևանա լճում հանգստանում էի 2023 թ. օգոստոսի 8–ին։ Ես չեմ գնում սևծովեր, եվրոպաներ, ես ամեն տարի Սևանում հանգստանում եմ մեծագույն հաճույքով։ Ինձ զանգահարեց իմ ծանոթ Սլավիկ Պողոսյանը և ասաց, որ խոսալու բան կա։ Նա եկավ, ու ես նրան սպասում էի ճանապարհի եզրին։ Սլավիկը եկավ, դուրս եկավ մեքենայից, ու մենք հենց այդտեղ զրուցեցինք։ Նա ասաց, որ ընկերը ոչխարներ է արտահանում, խնդիրներ ունի ոչխարների` կարանտին անցնելու հետ կապված ու հարցնում էր` հնարավո՞ր է, որ նրանք ոչխարների տեղակայման վայրում անցնեն անասնաբուժական ստուգումները, այլ ոչ թե բերեն Երևան ու քաշ գցեն»,– պատմեղ Աղազարյանը։Պատգամավորը հիշում է, որ այդ պահին գինովցած է եղել ու ասել, որ վաղը կճշտի։ Իսկ ճշտումներից հետո նա մերժել է Սլավիկի խնդրանքը։ Աղազարյանը վստահեցնում է` ինքը Սլավիկի հետ երկուսով են զրուցել ու քրեական վարույթում նշված Աշոտիկ Կամավոսյան անունով անձ չի եղել զրույցի ժամանակ։ Այս մարդուն Աղազարյանն արդեն հանդիպել է առերեսման ժամանակ և նախկինում երբեք չի տեսել։ Խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները. ՀՀ գլխավոր դատախազը` Հովիկ ԱղազարյանինԴատախազի միջնորդության մեջ նշված 2–րդ գործով Աղազարյանը նշեց, որ իր դեմ ցուցմունք տված Արամ Մկրտչյանի պսակադրության քավորն է եղել, ու նա այս պահին դատական գործընթացների մեջ է, քանի որ նրա դեմ խարդախության գործով, մարդկանցից գումար կորզելու համար գործ է քննվում։«Այս գործի շրջանակում ես չգիտեմ` որքանով արժանահավատ կլինի իմ ասածը, սակայն երբ պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ, միայն իմ այս գործով մենք հսկայական վնաս ենք հասցրել դրա դեմ պայքարին։ Բանն այն է, որ Արամը կարողացել է հանգիստ լքել երկիրը, երբ նա խաբեության հոդվածով դատական գործընթացի մեջ է ՀՀ–ում։ Ստացվում է` հաջորդ անգամ նրա խաբեության զոհ դարձած մարդիկ էլ չեն դիմի արդարադատության համակարգին, այլ կդիմեն իրենց թաղի հեղինակություններին` իրենց գումարները հետ ստանալու համար»,– հայտարարեց Աղազարյանը։Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87164765_158:0:1359:901_1920x0_80_0_0_fb767a5fbe149d3d08753cb33ace41e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
Վարչապետին թվացել է` ես խանգարում եմ, դրա համար ինձ մեկուսացրեց, հեռացրեց. Աղազարյան
14:05 26.03.2025 (Թարմացված է: 14:06 26.03.2025) Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությամբ ներկայացված երկու դրվագներիից մեկը Հովիկ Աղազարյանը պայմանականորեն անվանեց «ոչխարների արտահանման գործ», իսկ մյուսը` «23 հազար դոլարի ենթադրյալ կաշառքի գործ»։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր
Ազգային ժողով է եկել` Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
Աղազարյանի նշած հայտնի դեպքերը վերաբերում են 2024 թ. դեկտեմբերի 2–ի դեպքերին, երբ նա մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`
մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Փաշինյանը նույն օրը
հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Աղազարյանը նաև նշեց, որ ինքը բազմիցս է դեմ արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ինքը դեմ է եղել ԵՄ–ին անդամակցության գործընթացին, ՔՊ վարչությունում ու կառավարությունում ևս բոլորը դեմ են եղել, սակայն Փաշինյանը շրջանցեց թիմին, ու
ԱԺ–ն այսօր այն ընդունեց։
«Վարչապետին թվացել է, որ ես խանգարում եմ պետական կարևոր հարցերի ընդունմանը իմ համեստ կերպարով, որրոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել, և նա գնաց ինձ մեկուսացնելու ճանապարհով` հեռացնելով քաղաքականությունից։ Եթե դա է գինը և խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն ինչը մեր պետության համար կլինի օգտակար, ապա թող ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,– հայտարարեց Աղազարյանը։
Նա նաև խոսեց դատախազի միջնորդությունից` նշելով, որ այն հիմնված է երկու դրվագների վրա, որոնցից մեկը պայմանականորեն նա անվանեց «ոչխարների արտահանման գործ», իսկ մյուսը` «23 հազար դոլարի ենթադրյալ կաշառքի գործ»։
Աղազարյանը պատմեց, որ առաջին գործով եղել է Սևանում։
«Սևանա լճում հանգստանում էի 2023 թ. օգոստոսի 8–ին։ Ես չեմ գնում սևծովեր, եվրոպաներ, ես ամեն տարի Սևանում հանգստանում եմ մեծագույն հաճույքով։ Ինձ զանգահարեց իմ ծանոթ Սլավիկ Պողոսյանը և ասաց, որ խոսալու բան կա։ Նա եկավ, ու ես նրան սպասում էի ճանապարհի եզրին։ Սլավիկը եկավ, դուրս եկավ մեքենայից, ու մենք հենց այդտեղ զրուցեցինք։ Նա ասաց, որ ընկերը ոչխարներ է արտահանում, խնդիրներ ունի ոչխարների` կարանտին անցնելու հետ կապված ու հարցնում էր` հնարավո՞ր է, որ նրանք ոչխարների տեղակայման վայրում անցնեն անասնաբուժական ստուգումները, այլ ոչ թե բերեն Երևան ու քաշ գցեն»,– պատմեղ Աղազարյանը։
Պատգամավորը հիշում է, որ այդ պահին գինովցած է եղել ու ասել, որ վաղը կճշտի։ Իսկ ճշտումներից հետո նա մերժել է Սլավիկի խնդրանքը։ Աղազարյանը վստահեցնում է` ինքը Սլավիկի հետ երկուսով են զրուցել ու քրեական վարույթում նշված Աշոտիկ Կամավոսյան անունով անձ չի եղել զրույցի ժամանակ։ Այս մարդուն Աղազարյանն արդեն հանդիպել է առերեսման ժամանակ և նախկինում երբեք չի տեսել։
Դատախազի միջնորդության մեջ նշված 2–րդ գործով Աղազարյանը նշեց, որ իր դեմ ցուցմունք տված Արամ Մկրտչյանի պսակադրության քավորն է եղել, ու նա այս պահին դատական գործընթացների մեջ է, քանի որ նրա դեմ խարդախության գործով, մարդկանցից գումար կորզելու համար գործ է քննվում։
«Այս գործի շրջանակում ես չգիտեմ` որքանով արժանահավատ կլինի իմ ասածը, սակայն երբ պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ, միայն իմ այս գործով մենք հսկայական վնաս ենք հասցրել դրա դեմ պայքարին։ Բանն այն է, որ Արամը կարողացել է հանգիստ լքել երկիրը, երբ նա խաբեության հոդվածով դատական գործընթացի մեջ է ՀՀ–ում։ Ստացվում է` հաջորդ անգամ նրա խաբեության զոհ դարձած մարդիկ էլ չեն դիմի արդարադատության համակարգին, այլ կդիմեն իրենց թաղի հեղինակություններին` իրենց գումարները հետ ստանալու համար»,– հայտարարեց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը 2024 թ. դեկտեմբերի 3-ին
հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը
հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։