00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները. ՀՀ գլխավոր դատախազը` Հովիկ Աղազարյանին

© Photo : press office of the Parliament of ArmeniaՆախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյան
Նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյան
Բաժանորդագրվել
Հովիկ Աղազարյանը ԱԺ–ում հայտարարեց, որ 2024 թ. հունվարի 3–ին Արաբկիրի քննչական կոմիտեում հաղորդում է տվել Արամ Մկրտչյանի դեմ, սակայն դա կոմիտեն վարույթ չի ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ սկսված քրեական վարույթը սկսել է քննվել 2023 թվականի վերջերից, և 2024 թ. նոյեմբերին այն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա պատասխանեց Աղազարյանի այն հարցին, թե քրեական այն գործերը, որոնցով գլխավոր դատախազը ԱԺ–ին միջնորդել է քրեական վարույթ սկսել իր դեմ և զրկել անձեռնմխելիությունից, արդյոք հարուցվել են հայտնի դեպքերից հետո։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Աղազարյանը նաև հայտարարեց, որ 2024 թ. հունվարի 3–ին Արաբկիրի քննչական կոմիտեում հաղորդում է տվել Արամ Մկրտչյանի դեմ, սակայն դա կոմիտեն վարույթ չի ընդունել։
Գլխավոր դատախազը նշեց, որ իրենք տեղյակ են այդ հաղորդման մասին, ինչպես նաև ունեն Արամ Մկրտչյանից տեսանյութ, որտեղ նա մեղադրում է Աղազարյանին` ասելով. «Թող չթվա, թե ով առաջինը գնաց հաղորդում տվեց կոմիտե, նա ճիշտ է»։
«Բացի այդ, երբ վարույթ չնախաձեռնվեց ձեր հաղորդման հիման վրա, դուք որևէ անհամաձայնություն չեք ունեցել այդ առումով, որևէ գրավոր փաստաթուղթ այդ մասին չկա»,– ընդգծեց Վարդապետյանը։
Ինչ վերաբերում է Արամ Մկրտչյանից կաշառք վերցնել–չվերցնելու հարցին, գլխավոր դատախազը Աղազարյանին կոչ արեց կարդալ իր ցուցմունքները. «Դուք ոչ մի տեղ չեք հերքում 23 հազար դոլար ստանալու փաստը»։
Հիշեցնենք, որ պատգամավորը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հավելենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եկել է Ազգային ժողով` նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
Լրահոս
0