https://arm.sputniknews.ru/20241203/hvovik-aghazarjany-heracvel-e-qaghaqaciakan-pajmanagir-kusakcutjunic-83626461.html
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Sputnik Արմենիա
Նիստը վարել է ՔՊ–ի վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T23:59+0400
2024-12-03T23:59+0400
2024-12-04T00:23+0400
հովիկ աղազարյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39297303_0:36:1600:937_1920x0_80_0_0_8a98a479276dd2c8b150912eb7aa8a9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ որոշումը կայացվել է այսօր կայացած վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևեց Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի` դա որակելով որպես իր կյանքի ծանրագույն որոշումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39297303_136:0:1559:1067_1920x0_80_0_0_e75c2da1e51262692bca1c8be11ee5a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
23:59 03.12.2024 (Թարմացված է: 00:23 04.12.2024) Նիստը վարել է ՔՊ–ի վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս մասին տեղեկանում ենք
կուսակցության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այսօր կայացած վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ
կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ
նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ
ասաց, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևեց Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի` դա որակելով որպես իր
կյանքի ծանրագույն որոշումը։