00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ–ում է. նա պահանջում է Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Աննա Վարդապետյան
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի նիստից հետո քրեական վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով է եկել` նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
Մարտի 12-ին հայտնել էինք, որ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել, որպեսզի ԱԺ–ին Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տա։
Վարդապետյանը խորհրդարանում հայտարարեց, որ քրեական գործի առաջին դրվագով Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել։ Դատախազի խոսքով` արտահանումը պետք է լիներ պատգամավորի լիազորությունների չարաշահմամբ ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու, ինչպես նաև առանց կենդանիներին կարանտինացնելու և կեղծ փաստաթղթերի միջոցով։
Այդ նպատակով Աղազարյանը 200–300 հազար դոլար կաշառք է պահանջել 150–200 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ ԱՄԷ արտահանելու համար։
«Անձն Աղազարյանին առաջարկել է նախնական 20 հազար դոլար, սակայն պատգամավորը հրաժարվել է` ասելով, որ իրեն պետք է վճարել նախապես պայմանավորված ամբողջ գումարը, որպեսզի նա էլ կարողանա փոխանցել համապատասխան պաշտոնյաներին»,– հայտարարեց Վարդապետյանը։
Քրեական գործի 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար Աղազարյանը ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
2021 թվականից սկսած այս գումարը պետք է մաս–մաս վճարվեր Աղազարյանին, որպեսզի նա, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանար իրավասու մարմիններից։ Վարդապետյանը նշեց, որ այս ամենը փաստող տեսանյութեր կան գործին կցված։
«Չնայած իր խոստմանը` Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու խոստումը և միաժամանակ չի վերադարձրել գումարը Արամ Մկրտչյանին»,– ընդգծեց դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ Ազգային ժողովի նիստից հետո քրեական վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։
Հովիկ Աղազարյանին առնչվող հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Լրահոս
0