https://arm.sputniknews.ru/20250325/6-grarum-mi-qani-zhamum-erdvoghany-svoccancerum-annakhadep-aktivutjun-e-cucaberel-87112199.html
6 գրառում մի քանի ժամում․ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել
6 գրառում մի քանի ժամում․ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել
Sputnik Արմենիա
Թուրքիայի առաջնորդը հիմնական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ահաբեկիչներ, մարգինալներ և քաղաքական առևտրականներ է անվանել: 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T11:14+0400
2025-03-25T11:14+0400
2025-03-25T16:47+0400
ռեջեփ թայիփ էրդողան
սոցցանցեր
թուրքիա
բողոքի ակցիա
ուսանող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318656_0:73:1600:973_1920x0_80_0_0_8722edca9656bad7bd13f6b6ac57641c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) այլ ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների հետևանքով:Ակցիաների վեցերորդ օրը պետության ղեկավարն իր Telegram-ալիքում միանգամից մի քանի կտրուկ հայտարարություն է արել՝ ընդդիմությանը մեղադրելով ահաբեկչության, ֆաշիզմի, երկրի ապակայունացման փորձերի և այլ «մահացու մեղքերի» մեջ:Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիԳրառումներից մեկում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նման խոշոր երկրում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը ռազմավարական տեսլականի և որակի առումով շարունակում է մնալ «շատ փոքր, պարզունակ և մակերեսային»: Նա հեգնանքով հավելել է, թե ԺՀԿ-ի ներկայացուցիչները «նույնիսկ քաղաքային բուֆետի ուտելիքին արժանի չեն»։Մեկ այլ հաղորդագրության մեջ նա քննադատել է ԺՀԿ-ի թեկնածուների ընտրության ներկուսակցական ընթացակարգերը՝ ակնարկելով վերջերս կայացած փրայմերիզի մասին, որտեղ Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է ստացել: Էրդողանի խոսքով՝ այս ընտրություններն ընդամենը ժողովրդավարության անվան տակ խաղարկվող «ներկայացում» են։ Նախագահը հավելել է, որ իշխանությունները «ժպիտով հետևելու են» ընդդիմության գործողություններին և ժողովրդին հիշեցնելու են, որ 80 տարվա ընթացքում այնտեղ «ոչինչ չի փոխվել»:Հաջորդ գրառման մեջ Էրդողանը ԺՀԿ-ի կողմնակիցներին անվանել է «փողոցային ահաբեկիչներ»՝ պնդելով, որ նրանք քարերով, Մոլոտովի կոկտեյլներով, քայքայիչ թթուներով ու կացիններով հարձակվում են ոստիկանների վրա, խանութներ են ջարդում և «պատմական մզկիթների բակերը վերածում պանդոկների»: Ընդ որում, նրա խոսքով` հենց ոստիկանությունն է մեղադրվում չափազանց կոշտ լինելու համար, այնինչ ոստիկանությունը «երեխաներին քաղցր բամբակ է բաժանում Նովրուզի առթիվ»:«Ձայն բարձրացնել». Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչով դիմել է իր կողմնակիցներինԹուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ընդդիմության «ֆաշիստական լեզուն» դատապարտված է պարտության, իսկ պետությունը վճռականորեն մտադիր է վերջ տալ ահաբեկչությանը, որն «արդեն 40 տարի ծծում է երկրի արյունն ու ռեսուրսները»:Հաջորդ հրապարակումներից մեկում նա հայտարարել է, որ ընդդիմության կադրերը «շարունակում են իրար ուտել, և դրանում նրանք հատկապես հաջողակ են»: Իսկ իշխանությունները, նրա խոսքով, կենտրոնացած են երկրին ծառայելու վրա և չեն շեղվում իրենց ուղուց։Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այլևս չի արձագանքում փողոցային կարգախոսներին և սադրանքներին, և հիշեցրել նպատակների մասին՝ երկիրը ազատել ահաբեկչության 40-ամյա սպառնալիքից, այն դարձնել արտադրական տերություն՝ կայուն անվտանգության համակարգով և բարձրացնել նրա դերը տարածաշրջանում:Եզրափակիչ գրառման մեջ թուրք առաջնորդը ընդդիմությանը մեղադրել է Թուրքիայում արգելված FETO շարժման հետ կապերի մեջ՝ վերջինիս ներկայացուցիչներին անվանելով մարգինալներ ու քաղաքական առևտրականներ: Նա հավելել է, որ իշխանությունները տեղյակ են երիտասարդների թիկունքում թաքնվողների «կեղտոտ հաշվարկների» մասին և անցյալի ողբերգական սցենարների կրկնություն թույլ չեն տա:«Մենք գիտենք, թե ինչ խաղեր են խաղում նրանք, ովքեր կուրացել են ագահությունից, շահից ու փողից։ Իհարկե, մենք գիտենք որոշ երիտասարդների ոգևորության հետևում թաքնվող վախկոտների էժանագին հաշվարկների մասին։ Մենք հաստատ չենք ենթարկվի այս կեղտոտ հնարքին, որը նախկինում մեծ ցավ է պատճառել մեր երկրին։ Աստծո թույլտվությամբ մենք ոչ ոքի թույլ չենք տա գողանալ մեր երիտասարդների երազանքները կամ մթագնել հույսերը։ Երիտասարդությունը մեր ապագայի երաշխիքն է»,-ասվում է հրապարակման մեջ։Հիշեցնենք` Թուրքիայի խոշոր քաղաքներում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։Թուրքիայում բողոքի ակցիաներից հետո ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԲողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։Հավելենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318656_0:0:1395:1046_1920x0_80_0_0_55018a20fa3b494fa391ee8f885e50a4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, սոցցանցեր, թուրքիա, բողոքի ակցիա, ուսանող
ռեջեփ թայիփ էրդողան, սոցցանցեր, թուրքիա, բողոքի ակցիա, ուսանող
6 գրառում մի քանի ժամում․ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել
11:14 25.03.2025 (Թարմացված է: 16:47 25.03.2025) Թուրքիայի առաջնորդը հիմնական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ահաբեկիչներ, մարգինալներ և քաղաքական առևտրականներ է անվանել:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) այլ ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների հետևանքով:
Ակցիաների վեցերորդ օրը պետության ղեկավարն իր Telegram-ալիքում միանգամից մի քանի կտրուկ հայտարարություն է արել՝ ընդդիմությանը մեղադրելով ահաբեկչության, ֆաշիզմի, երկրի ապակայունացման փորձերի և այլ «մահացու մեղքերի» մեջ:
Գրառումներից մեկում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նման խոշոր երկրում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը ռազմավարական տեսլականի և որակի առումով շարունակում է մնալ «շատ փոքր, պարզունակ և մակերեսային»: Նա հեգնանքով հավելել է, թե ԺՀԿ-ի ներկայացուցիչները «նույնիսկ քաղաքային բուֆետի ուտելիքին արժանի չեն»։
Մեկ այլ հաղորդագրության մեջ նա քննադատել է ԺՀԿ-ի թեկնածուների ընտրության ներկուսակցական ընթացակարգերը՝ ակնարկելով վերջերս կայացած փրայմերիզի մասին, որտեղ Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է ստացել: Էրդողանի խոսքով՝ այս ընտրություններն ընդամենը ժողովրդավարության անվան տակ խաղարկվող «ներկայացում» են։ Նախագահը հավելել է, որ իշխանությունները «ժպիտով հետևելու են» ընդդիմության գործողություններին և ժողովրդին հիշեցնելու են, որ 80 տարվա ընթացքում այնտեղ «ոչինչ չի փոխվել»:
Հաջորդ գրառման մեջ Էրդողանը ԺՀԿ-ի կողմնակիցներին անվանել է «փողոցային ահաբեկիչներ»՝ պնդելով, որ նրանք քարերով, Մոլոտովի կոկտեյլներով, քայքայիչ թթուներով ու կացիններով հարձակվում են ոստիկանների վրա, խանութներ են ջարդում և «պատմական մզկիթների բակերը վերածում պանդոկների»: Ընդ որում, նրա խոսքով` հենց ոստիկանությունն է մեղադրվում չափազանց կոշտ լինելու համար, այնինչ ոստիկանությունը «երեխաներին քաղցր բամբակ է բաժանում Նովրուզի առթիվ»:
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ընդդիմության «ֆաշիստական լեզուն» դատապարտված է պարտության, իսկ պետությունը վճռականորեն մտադիր է վերջ տալ ահաբեկչությանը, որն «արդեն 40 տարի ծծում է երկրի արյունն ու ռեսուրսները»:
Հաջորդ հրապարակումներից մեկում նա հայտարարել է, որ ընդդիմության կադրերը «շարունակում են իրար ուտել, և դրանում նրանք հատկապես հաջողակ են»: Իսկ իշխանությունները, նրա խոսքով, կենտրոնացած են երկրին ծառայելու վրա և չեն շեղվում իրենց ուղուց։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այլևս չի արձագանքում փողոցային կարգախոսներին և սադրանքներին, և հիշեցրել նպատակների մասին՝ երկիրը ազատել ահաբեկչության 40-ամյա սպառնալիքից, այն դարձնել արտադրական տերություն՝ կայուն անվտանգության համակարգով և բարձրացնել նրա դերը տարածաշրջանում:
«Պատրաստվում ենք ետևում թողնել 40-ամյա խնդիրը և նպատակ դնել Թուրքիան ազատել ահաբեկչությունից․․․ Դառնալ համաշխարհային արտադրական բազաներից մեկը՝ զարգացած ենթակառուցվածքներով․․․ Դառնալ մեր տարածաշրջանի հույսը՝ անվտանգության ամուր պարադիգմի շնորհիվ․․․ Թուրքիան համաշխարհային հավակնություններ և հեղինակություն ունի բոլոր ոլորտներում, և սա այդ իրողության արդյունքն է և արտահայտումը։ Մեր իշխանության 23-րդ տարվա յուրաքանչյուր օրը լցված է եղել աշխատանքով, ծառայությամբ, ներդրումներով ու պայքարով»,-գրում է նա։
Եզրափակիչ գրառման մեջ թուրք առաջնորդը ընդդիմությանը մեղադրել է Թուրքիայում արգելված FETO շարժման հետ կապերի մեջ՝ վերջինիս ներկայացուցիչներին անվանելով մարգինալներ ու քաղաքական առևտրականներ: Նա հավելել է, որ իշխանությունները տեղյակ են երիտասարդների թիկունքում թաքնվողների «կեղտոտ հաշվարկների» մասին և անցյալի ողբերգական սցենարների կրկնություն թույլ չեն տա:
«Մենք գիտենք, թե ինչ խաղեր են խաղում նրանք, ովքեր կուրացել են ագահությունից, շահից ու փողից։ Իհարկե, մենք գիտենք որոշ երիտասարդների ոգևորության հետևում թաքնվող վախկոտների էժանագին հաշվարկների մասին։ Մենք հաստատ չենք ենթարկվի այս կեղտոտ հնարքին, որը նախկինում մեծ ցավ է պատճառել մեր երկրին։ Աստծո թույլտվությամբ մենք ոչ ոքի թույլ չենք տա գողանալ մեր երիտասարդների երազանքները կամ մթագնել հույսերը։ Երիտասարդությունը մեր ապագայի երաշխիքն է»,-ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` Թուրքիայի խոշոր քաղաքներում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով
ձերբակալված Իմամօղլուին
կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Հավելենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։