00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:19
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների

Video Player is loading.
Ընթացիկ ժամանակը 0:00
/
Duration 0:00
Ներբեռնում: 0%
Առաջընթաց: 0%
Հոսքի տեսակը ԵԹԵՐՈւՄ Է
Մնացած ժամանակը -0:00
 
1x
SD
Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների
1:32
Բաժանորդագրվել
Իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել, ցուցարարներին հարվածել են ոտքերով և մահակներով։
Այս գիշեր Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուին:
Ցուցարարները վանկարկել են` «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Իրավունք, օրենք, արդարություն», «Կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Ստամբուլում ակտիվիստներից մեկը հենց բողոքի ակցիայի ժամանակ պատռել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը (թուրք առաջնորդը ոչ վաղ անցյալում այդ գրքի մի օրինակ նվիրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին)։ Իսկ Էսքիշեհիրում ցուցարարները կազմակերպել են թուրք ազգայնականների առաջնորդ և Էրդողանի զինակից Դևլեթ Բահչելիի խորհրդանշական հուղարկավորությունը։
Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ` չնայած նրան, որ իշխանությունները Ստամբուլում հավաք անցկացնելու արգելքը երկարաձգել են մինչև մարտի 27-ը։
Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։
Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրա
Լրահոս
0