https://arm.sputniknews.ru/20250323/dzajn-bardzracnel-stambuli-kalanavvorvats-qaghaqapety-kvochvov-dimel-e-ir-kvoghmnakicnerin-87069773.html
«Ձայն բարձրացնել». Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչով դիմել է իր կողմնակիցներին
«Ձայն բարձրացնել». Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչով դիմել է իր կողմնակիցներին
Sputnik Արմենիա
Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության, կաշառք տալու և ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող կազմակերպության հետ կապերի գործով: 23.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-23T17:34+0400
2025-03-23T17:34+0400
2025-03-23T17:34+0400
թուրքիա
էքրեմ իմամօղլու
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87061254_0:0:1280:721_1920x0_80_0_0_b35b1ee7a8de45546dc1ec8d306f6bb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X սոցիալական ցանցում կոչ է արել իր կողմնակիցներին պայքարել իրենց իրավունքների համար և իրենց ձայնը բարձրացնել հրապարակում:Թուրքիայում դատարանը կոռուպցիայի մեջ կասկածվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին այսօր կալանավորելու որոշում է կայացրել։Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակներում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել իշխանությունների ճնշման տակ։Մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Թուրքիայի խոշոր քաղաքներում։ Թուրքիայում բողոքի ակցիաներից հետո ավելի քան 300 մարդ է ձերբակալվելՌեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:Արդարադատության նախարար Յլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87061254_19:0:1156:853_1920x0_80_0_0_3c7b842445c55ce9a15d0e4e3a1b7ee8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, էքրեմ իմամօղլու, բողոքի ակցիա
թուրքիա, էքրեմ իմամօղլու, բողոքի ակցիա
«Ձայն բարձրացնել». Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչով դիմել է իր կողմնակիցներին
Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության, կաշառք տալու և ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող կազմակերպության հետ կապերի գործով:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X սոցիալական ցանցում կոչ է արել իր կողմնակիցներին պայքարել իրենց իրավունքների համար և իրենց ձայնը բարձրացնել հրապարակում:
«Ես կոչ եմ անում մեր ազգին պայքարել իրավունքների համար պատասխանատվության զգացումով։ Իրավունքների համար այս պայքարը մեր ազգի և մեր երեխաների ապագայի հարցն է: Անպայման այսօր (խոսքը հիմնական ընդդիմադիր կուսակցության փրայմերիզի մասին է- խմբ.) քվեարկեք Թուրքիայի ապագայի օգտին։ Այնուհետև բարձրացրեք ձեր ձայնը՝ հավաքվելով Ստամբուլի Սարաչխանե հրապարակում և այլ քաղաքների ժողովրդավարության հրապարակներում: Սա այն օրն է, երբ պետք է պատասխանատվություն ստանձնել նրանց դեմ, ովքեր գողացել են ժողովրդի կամքը և միանալ իրավունքների համար պայքարին», - գրել է քաղաքական գործիչը X սոցցանցում:
Թուրքիայում դատարանը կոռուպցիայի մեջ կասկածվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին այսօր
կալանավորելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն
ձերբակալվել է մարտի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակներում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել իշխանությունների ճնշման տակ։
Մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Թուրքիայի խոշոր քաղաքներում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Արդարադատության նախարար Յլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։