https://arm.sputniknews.ru/20250321/fransian-ev-italian-argelapakel-en-ukrainajin-5-mlrd-evrvo-hatkacnelu-arajarky-86988447.html
Ֆրանսիան ու Իտալիան արգելափակել են Ուկրաինային 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը
Ֆրանսիան ու Իտալիան արգելափակել են Ուկրաինային 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը: 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T11:23+0400
2025-03-21T11:23+0400
2025-03-21T11:25+0400
ֆրանսիա
իտալիա
եվրամիություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_0:159:3077:1890_1920x0_80_0_0_90af42d2daa56579bf72a581bdea1b36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Եվրամիության առաջնորդների՝ 2025 թվականին Ուկրաինային զինամթերք գնելու համար 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը՝ չնայած դաշինքի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը։Մարտի 20-ին Բրյուսելում հավաքված եվրոպացի դիվանագետների խոսքով՝ 27 անդամ երկրների մեծ մասը հանդես է եկել անհապաղ ֆինանսավորում տրամադրելու օգտին, սակայն Փարիզն ու Հռոմը հրաժարվել են կոնկրետ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց:Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գագաթնաժողովում ելույթ ունենալով տեսակապի միջոցով, եվրոպացի առաջնորդներին կոչ է արել արագացնել գործընթացը և հնարավորինս շուտ միջոցներ տրամադրել։«Bloomberg»-ը գրում է, որ ռազմական օգնության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը:Միաժամանակ մարտի 17-ին ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասի առաջարկին, այն է` 2025 թվականին Ուկրաինայի ռազմական օգնությունը հասնել 40 մլրդ եվրոյի։Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը
ֆրանսիա
իտալիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_173:0:2904:2048_1920x0_80_0_0_ddfca1ee098ccd5df1b2ae7f918c4e3b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, իտալիա, եվրամիություն, ուկրաինա
ֆրանսիա, իտալիա, եվրամիություն, ուկրաինա
Ֆրանսիան ու Իտալիան արգելափակել են Ուկրաինային 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը
11:23 21.03.2025 (Թարմացված է: 11:25 21.03.2025) Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Եվրամիության առաջնորդների՝ 2025 թվականին Ուկրաինային զինամթերք գնելու համար 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը՝ չնայած դաշինքի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը։ Տեղեկությունը հայտնում է
«Bloomberg»-ը։
Մարտի 20-ին Բրյուսելում հավաքված եվրոպացի դիվանագետների խոսքով՝ 27 անդամ երկրների մեծ մասը հանդես է եկել անհապաղ ֆինանսավորում տրամադրելու օգտին, սակայն Փարիզն ու Հռոմը հրաժարվել են կոնկրետ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գագաթնաժողովում ելույթ ունենալով տեսակապի միջոցով, եվրոպացի առաջնորդներին կոչ է արել արագացնել գործընթացը և հնարավորինս շուտ միջոցներ տրամադրել։
«Bloomberg»-ը գրում է, որ ռազմական օգնության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը:
Միաժամանակ մարտի 17-ին ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասի առաջարկին, այն է` 2025 թվականին Ուկրաինայի ռազմական օգնությունը հասնել 40 մլրդ եվրոյի։