https://arm.sputniknews.ru/20250319/shvejcariajum-argelapakel-en-kievi-hamar-nakhatesvats-lracucich-55-mlrd-dvolari-ognutjuny-86923872.html
Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը
Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը
Sputnik Արմենիա
Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T17:10+0400
2025-03-19T17:10+0400
2025-03-19T17:12+0400
շվեյցարիա
ուկրաինա
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84055991_0:3:1000:566_1920x0_80_0_0_2228454e9215d344231ff223d66e26fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհուրդը (Մեծ պալատ) դեմ է քվեարկել Կիևին 4,8 մլրդ շվեյցարական ֆրանկ (5,5 մլրդ դոլար) լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու 2 միանման առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի խորհրդարանի կայքին։Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը, կողմ՝ 73–ը, 4-ը ձեռնպահ են մնացել:Արտաքին գործերի ազգային խորհրդի կոմիտեն նշել է, որ կառավարությունն Ուկրաինային արդեն 1,5 մլրդ ֆրանկի (1,7 մլրդ դոլար) վարկ է տրամադրել պակաս զարգացած երկրներին օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակում: Կոմիտեն կարծում է, որ հավելյալ օգնության առաջարկներն ավելորդ են դառնում այդ համատեքստում։Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Իգնասիո Կասիսի խոսքով՝ երկու առաջարկներն էլ խորհրդարան են ներկայացվել երկու տարի առաջ, այդ ժամանակից ի վեր շվեյցարական իշխանություններն արդեն զգալի միջոցներ են հատկացրել Կիևին:2024 թվականի ապրիլի 10-ին Դաշնային խորհուրդը որոշել է մինչև 2036 թվականը Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 5 միլիարդ ֆրանկի (5,55 միլիարդ դոլար) չափով։ Կառավարության տվյալներով՝ համադաշնությունն Ուկրաինային արդեն մոտ 3 մլրդ ֆրանկ (3,3 մլրդ դոլար) է տրամադրել երկիրը վերականգնելու և այլ միջոցներ ձեռնարկելու համար։ Միայն միգրացիայի հարցերով պետական քարտուղարությունը մոտ 2,5 մլրդ ֆրանկ (մոտ 2,8 մլրդ դոլար) Է հատկացրել ուկրաինացի փախստականներին ընդունելու և աջակցելու համար:Կիևին ռազմական օգնության դադարեցումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի քննարկումների առաջնահերթ հարցերից է
շվեյցարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84055991_59:0:948:667_1920x0_80_0_0_b04867c5f8ea32e66f159feb05ecfbcc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեյցարիա, ուկրաինա, օգնություն
շվեյցարիա, ուկրաինա, օգնություն
Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը
17:10 19.03.2025 (Թարմացված է: 17:12 19.03.2025) Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհուրդը (Մեծ պալատ) դեմ է քվեարկել Կիևին 4,8 մլրդ շվեյցարական ֆրանկ (5,5 մլրդ դոլար) լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու 2 միանման առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի խորհրդարանի կայքին։
Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը, կողմ՝ 73–ը, 4-ը ձեռնպահ են մնացել:
Արտաքին գործերի ազգային խորհրդի կոմիտեն նշել է, որ կառավարությունն Ուկրաինային արդեն 1,5 մլրդ ֆրանկի (1,7 մլրդ դոլար) վարկ է տրամադրել պակաս զարգացած երկրներին օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակում: Կոմիտեն կարծում է, որ հավելյալ օգնության առաջարկներն ավելորդ են դառնում այդ համատեքստում։
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Իգնասիո Կասիսի խոսքով՝ երկու առաջարկներն էլ խորհրդարան են ներկայացվել երկու տարի առաջ, այդ ժամանակից ի վեր շվեյցարական իշխանություններն արդեն զգալի միջոցներ են հատկացրել Կիևին:
2024 թվականի ապրիլի 10-ին Դաշնային խորհուրդը որոշել է մինչև 2036 թվականը Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 5 միլիարդ ֆրանկի (5,55 միլիարդ դոլար) չափով։ Կառավարության տվյալներով՝ համադաշնությունն Ուկրաինային արդեն մոտ 3 մլրդ ֆրանկ (3,3 մլրդ դոլար) է տրամադրել երկիրը վերականգնելու և այլ միջոցներ ձեռնարկելու համար։ Միայն միգրացիայի հարցերով պետական քարտուղարությունը մոտ 2,5 մլրդ ֆրանկ (մոտ 2,8 մլրդ դոլար) Է հատկացրել ուկրաինացի փախստականներին ընդունելու և աջակցելու համար: