https://arm.sputniknews.ru/20250320/bvoghvoqi-akcianer-i-pashtpanutjun-erdvoghani-hakarakvordi-turqiajum-usanvoghakan-cujcer-en-86965260.html
Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Էրդողանի հակառակորդի. Թուրքիայում ուսանողական ցույցեր են
Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Էրդողանի հակառակորդի. Թուրքիայում ուսանողական ցույցեր են
Sputnik Արմենիա
Թուրք ուսանողները հանրահավաքներ ու երթեր են անցկացնում՝ վանկարկելով «Էրդողանը բռնապետ է»: 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T17:03+0400
2025-03-20T17:03+0400
2025-03-20T17:03+0400
թուրքիա
բողոքի ակցիա
ռեջեփ թայիփ էրդողան
ուսանող
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962164_243:136:1881:1058_1920x0_80_0_0_e03226371011fa9758b07b7b0c1a01ac.jpg.webp
Թուրքիայում ուսանողական ցույցեր են սկսվել։ Երիտասարդներն աջակցում են մարտի 19-ին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին:Մասնավորապես, ցույցերին մասնակցում են Ստամբուլի, Գալաթասարայի (Ստամբուլ), Բիլքենթի (Անկարա), Էգեյան (Իզմիր), Դոքուզ Էյլուլի (Իզմիր) համալսարանների և Իզմիրի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները: Ակցիաներին միացել են նաև ուսանողներ Էսքիշեհիր քաղաքից։Ցուցարարները վանկարկում են «Էրդողանը բռնապետ է», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:Էսքիշեհիրում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ուսանողների երթը, սակայն ապարդյուն։ Քաղաքական խանդ. թուրքագետը բացատրեց` ինչու Էրդողանը ձերբակալեց Ստամբուլի քաղաքապետինՆշենք, որ Թուրքիայում իրավիճակը սրվել էր մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կոռուպցիայի գործով ձերբակալությունից հետո։ Տրվել են ընդհանուր առմամբ 107 մարդու ձերբակալման օրդերներ, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների:Իշխանությունները հայտնել են, որ Իմամօղլուն կալանքի տակ կմնա 4 օր։Ստամբուլում լայնածավալ գործողության արդյունքում փակվել են քաղաքի կենտրոնական փողոցները, դադարեցվել են մետրոպոլիտենի որոշ կայարանների աշխատանքը։ Ամբողջ Թուրքիայում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը։Իշխանությունները մինչև մարտի 23-ը հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել, սակայն, ի պաշտպանություն Իմամօղլուի, մարտի 19-ից ամբողջ Թուրքիայում ցույցեր և երթեր են անցկացվում:Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով գտնվում է անազատության մեջ, գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո Ստամբուլի համալսարանը որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի դիպլոմը: Այս որոշումը խոչընդոտում է երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։Ստամբուլի քաղաքապետն առայժմ միակ ընդդիմադիր թեկնածուն է խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փրայմերիզում և համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը նրա առաջադրման դեպքում (հնարավոր է միայն նախագահի արտահերթ ընտրությունների դեպքում՝ խորհրդարանի 600 պատգամավորներից առնվազն 360-ի համաձայնությամբ):
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962164_251:111:1518:1061_1920x0_80_0_0_399e5ec583916c3216c3df572bc066e8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, բողոքի ակցիա, ռեջեփ թայիփ էրդողան, ուսանող, տեսանյութեր, տեսանյութ, видео
թուրքիա, բողոքի ակցիա, ռեջեփ թայիփ էրդողան, ուսանող, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Էրդողանի հակառակորդի. Թուրքիայում ուսանողական ցույցեր են
Թուրք ուսանողները հանրահավաքներ ու երթեր են անցկացնում՝ վանկարկելով «Էրդողանը բռնապետ է»:
Թուրքիայում ուսանողական ցույցեր են սկսվել։ Երիտասարդներն աջակցում են մարտի 19-ին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին:
Մասնավորապես, ցույցերին մասնակցում են Ստամբուլի, Գալաթասարայի (Ստամբուլ), Բիլքենթի (Անկարա), Էգեյան (Իզմիր), Դոքուզ Էյլուլի (Իզմիր) համալսարանների և Իզմիրի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները: Ակցիաներին միացել են նաև ուսանողներ Էսքիշեհիր քաղաքից։
Ցուցարարները վանկարկում են «Էրդողանը բռնապետ է», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Էսքիշեհիրում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ուսանողների երթը, սակայն ապարդյուն։
Նշենք, որ Թուրքիայում իրավիճակը սրվել էր մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կոռուպցիայի գործով
ձերբակալությունից հետո։ Տրվել են ընդհանուր առմամբ 107 մարդու ձերբակալման օրդերներ, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների:
Իշխանությունները հայտնել են, որ Իմամօղլուն կալանքի տակ կմնա 4 օր։
Ստամբուլում լայնածավալ գործողության արդյունքում փակվել են քաղաքի կենտրոնական փողոցները, դադարեցվել են մետրոպոլիտենի որոշ կայարանների աշխատանքը։ Ամբողջ Թուրքիայում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը։
Իշխանությունները մինչև մարտի 23-ը հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել, սակայն, ի պաշտպանություն Իմամօղլուի, մարտի 19-ից ամբողջ Թուրքիայում ցույցեր և երթեր են անցկացվում:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով գտնվում է անազատության մեջ, գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում:
«Համերաշխ լինելուն և հույսին ոչ մի արգելք չի դիմանա։ Մենք պայքարում ենք մեր երեխաների, իրավունքների, օրենքի, արդարության, պայծառ ապագայի համար», - հայտարարել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո Ստամբուլի համալսարանը որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի դիպլոմը: Այս որոշումը խոչընդոտում է երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։
Ստամբուլի քաղաքապետն առայժմ միակ ընդդիմադիր թեկնածուն է խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փրայմերիզում և համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը նրա առաջադրման դեպքում (հնարավոր է միայն նախագահի արտահերթ ընտրությունների դեպքում՝ խորհրդարանի 600 պատգամավորներից առնվազն 360-ի համաձայնությամբ):