https://arm.sputniknews.ru/20250319/qaghaqakan-khand-turqagety-bacatrec-inchu-erdvoghany-dzerbakalec--stambuli-qaghaqapetin-86930110.html
Քաղաքական խանդ. թուրքագետը բացատրեց` ինչու Էրդողանը ձերբակալեց Ստամբուլի քաղաքապետին
Քաղաքական խանդ. թուրքագետը բացատրեց` ինչու Էրդողանը ձերբակալեց Ստամբուլի քաղաքապետին
Sputnik Արմենիա
Մհեր Աբրահամյանը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունն ու սկսված բողոքի ակցիանները կարող են Թուրքիայի ներքաղաքական կյանքը դարձնել բավական եռուն և... 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T21:47+0400
2025-03-19T21:47+0400
2025-03-19T21:47+0400
թուրքիա
թուրքագետ
ստամբուլ
քաղաքապետ
ձերբակալություն
բողոքի ակցիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085664_0:84:1600:984_1920x0_80_0_0_06742577b2ee73dce5679c24b56866e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրամ Իմամօղլուին ձերբակալելը բացասական հետք կթողնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա, որովհետև այսօր Թուրքիան գտնվում է տնտեսական վատ վիճակում։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:Չնայած որ Թուրքիայում նախագահական ընտրություններին դեռ շատ կա (հերթականը նախատեսվում է 2028–ին), բայց, թուրքագետի խոսքով, Էրդողանի քաղաքականությունն այդպիսին է` շատ ավելի վաղ սկսել չեզոքացել հակառակորդներին։Նա հիշեցրեց, որ վերջին ընտրություններում Էրդողանը մի կերպ ընտրվեց նախագահ, նաև խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքն ու արդյունքներն էլ ցույց տվեցին, որ Էրդողանը ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել են իրենց վաղեմի վարկանիշը, իսկ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» բավականին մեծ արդյունքներ է գրանցել։Նշեց` սա ևս մեկ ապացույց է, որ Իմամօղլուն Էրդողանի հստակ հակառակորդն է և բոլոր շանսերն ունի դառնալու Թուրքիայի հաջորդ ղեկավարը։Հավելենք, որ քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի ձերբակալությունից հետո այսօր արդեն Ստամբուլում մարդաշատ ակցիաներ են սկսվել` ի պաշտպանություն Իմամօղլուի։ Աբրահամյանի դիտարկմամբ` սա կարող է Թուրքիայի ներքաղաքական կյանքը դարձնել բավական եռուն, և այս գործընթացները կարող են բերել ոչ կանխատեսելի լուծումների։
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085664_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6f1f763fba40c6c22cd1cb94aeabf1d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, թուրքագետ, ստամբուլ, քաղաքապետ, ձերբակալություն, բողոքի ակցիա, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, թուրքագետ, ստամբուլ, քաղաքապետ, ձերբակալություն, բողոքի ակցիա, ռեջեփ թայիփ էրդողան
Քաղաքական խանդ. թուրքագետը բացատրեց` ինչու Էրդողանը ձերբակալեց Ստամբուլի քաղաքապետին
Մհեր Աբրահամյանը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունն ու սկսված բողոքի ակցիանները կարող են Թուրքիայի ներքաղաքական կյանքը դարձնել բավական եռուն և բերել ոչ կանխատեսելի լուծումների։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրամ Իմամօղլուին ձերբակալելը բացասական հետք կթողնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա, որովհետև այսօր Թուրքիան գտնվում է տնտեսական վատ վիճակում։ Այս տեսակետը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին
ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելը դա
որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:
«Ստամբուլի քաղաքապետը բավականին խարիզմատիկ դեմք է ներկայիս քաղաքականության մեջ և բավականին շատ հետևորդներ ու ֆավորիտներ ունի, հատկապես երիտասարդների շրջանում։ Նրա ձերբակալությամբ Էրոդողանը փորձում է հնարավորինս չեզոքացնել բոլորին, որոնք կարող են նրա համար սպառնալիք լինել հետագա ընտրություններում և կարող են խանգարել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջընթացին»,–ասաց Աբրահամյանը։
Չնայած որ Թուրքիայում նախագահական ընտրություններին դեռ շատ կա (հերթականը նախատեսվում է 2028–ին), բայց, թուրքագետի խոսքով, Էրդողանի քաղաքականությունն այդպիսին է` շատ ավելի վաղ սկսել չեզոքացել հակառակորդներին։
Նա հիշեցրեց, որ վերջին ընտրություններում Էրդողանը մի կերպ ընտրվեց նախագահ, նաև խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքն ու արդյունքներն էլ ցույց տվեցին, որ Էրդողանը ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել են իրենց վաղեմի վարկանիշը, իսկ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» բավականին մեծ արդյունքներ է գրանցել։
«Կարելի է ասել, որ սա քաղաքական խանդ է Իմամօղլուի դեմ։Եթե հիշենք` Էրդողանը, Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ ձերբակալվեց և զրկվեց քաղաքականությունով զբաղվելու հնարավորությունից, չնայած հետո հետ եկավ և 25 ու ավելի տարի է` երկրի ղեկավար է։ Իմամօղլուն կարծես նույն կերպարի մեջ է, նա ձերբակալությունից առաջ իր «Ինստագրամի» էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հագնվում և պատրաստվում էր ձերբակալության և կոչով ասել, որ սա ժողովրդի կամքի դեմ բռնություն է»,–ասաց թուրքագետը։
Նշեց` սա ևս մեկ ապացույց է, որ Իմամօղլուն Էրդողանի հստակ հակառակորդն է և բոլոր շանսերն ունի դառնալու Թուրքիայի հաջորդ ղեկավարը։
Հավելենք, որ քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի ձերբակալությունից հետո այսօր արդեն Ստամբուլում մարդաշատ
ակցիաներ են սկսվել` ի պաշտպանություն Իմամօղլուի։ Աբրահամյանի դիտարկմամբ` սա կարող է Թուրքիայի ներքաղաքական կյանքը դարձնել բավական եռուն, և այս գործընթացները կարող են բերել ոչ կանխատեսելի լուծումների։