https://arm.sputniknews.ru/20250317/hh-tntesutjan-ajsorva-vitshaky-hishecnum-e-nakhatshgnazhamajin-2000akannery-tavadjan-86716899.html
ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը հիշեցնում է նախաճգնաժամային 2000–ականները. Թավադյան
ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը հիշեցնում է նախաճգնաժամային 2000–ականները. Թավադյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետը կարծում է, որ բացասական զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել երկրի տնտեսական կառուցվածքը։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T08:54+0400
2025-03-17T08:54+0400
2025-03-17T08:54+0400
տնտեսագետ
տնտեսություն
ոսկի
ճգնաժամ
աղասի թավադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79916226_0:106:1600:1007_1920x0_80_0_0_ebb8d3bf3c90c3ef890aa6c6df7ecfcc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսության ներկա վիճակը համարժեք է 2002-2007թթ նախաճգնաժամային վիճակին, երբ տնտեսական աննախադեպ աճին հաջորդեց 2008թ–ի ֆինանսական ճգնաժամը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համեմատություն արեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը։Նշենք, որ, ինչպես 2002թ–ին, այնպես էլ 2022 –ին ՀՀ–ում տպավորիչ տնտեսական աճ գրանցվեց` գերազանցելով անգամ բյուջեի հիմքում դրված ցուցանիշն ու կառավարության սպասելիքները։ Բայց թռիչքը երկար չտևեց. 2022-ից 12.6%–անոց տնտեսական աճին 2023թ–ին հաջորդեց ավելի համեստ` 8.3%-ոց աճը, 2024–ին` 5.9%–անոց։ Իսկ 2025թ–ի համար պետական բյուջեով ընդամենը 5.5 տոկոսանոց թիրախային ցուցանիշ է կանխատեսվել։Արդյոք տնտեսական աճի այս անկումը հիմա էլ հուշում է մոտ ապագայում հնարավոր ճգնաժամի մասին։ Հարցին պատասխանելուց առաջ Աղասի Թավադյանը նախ հիշեցրեց, որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր ՀՀ տնտեսությունը «նստած է» արտաքին փողերի վրա։Հայաստանի արտահանման աճը փուչիկ էր. տնտեսագետը ևս 30% անկում է կանխատեսումՆրա դիտարկմամբ` 2002-07թթ–ին գրանցված տնտեսական աճի 12 տոկոսից 10-ը ապահովվում էր դրսից, հիմնականում` ՌԴ–ից եկող գումարների հաշվին, և երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով այդ գումարները պակասեցին, ՀՀ տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կանգնեց։Հնարավոր ճգնաժամի հստակ ժամկետ մասնագետը դժվարացավ նշել` ասելով, որ առաջիկա 6 ամիսները հանգիստ կանցնեն։ Իսկ ավելի երկարաժամկետ հատվածում, նրա կանխատեսմամբ, ՀՀ տնտեսական աճը կարող է վերադառնալ 10 տարի առաջվա միջին տնտեսական աճի ցուցանիշին` 4.5 տոկոսին։Այս կանխատեսմանը հանգելուց առաջ Աղասի Թավադյանն ուսումնասիրել է վերջին 3 տարիներին ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը և եզրակացրել, որ այն հիմնված է ոչ թե տնտեսության հիմնական ճյուղերի, այլ առավելապես առևտրի և ծառայությունների վրա։Այսպես. 2024թ–ի 5.9%–անոց տնտեսական աճի հիմնական բաղադրիչներն են` առևտուրը՝ 2.1 տոկոսային կետով, անշարժ գույքի շուկան՝ 1.6 տոկոսային կետով, բանկային–Ֆինանսական ծառայությունները՝ 1.3 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.9 տոկոսային կետով և տեղեկատվության ու կապի ոլորտը` 0.6 տոկոսային կետով։Ռուսական փողերը գնում են Հայաստանից. տնտեսագետը` նոր մարտահրավերների մասինԱրտադրական և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերը, ըստ Թավադյանի, տնտեսական աճի շարժիչ ուժեր չեն հանդիսացել, մի շարք կարևորագույն ոլորտներ նույնիսկ բացասական ազդեցություն են թողել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Պետական կառավարման համակարգում անցյալ տարի 0.9 տոկոս անկում է գրանցվել, հանքարդյունաբերությունում` 0.2, Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների ոլորտում` 0.6։2023թ–ի նոյեմբերից մինչև 2024թ–ի կեսը տնտեսական աճի վրա ազդած կարևոր գործոն է եղել նաև ոսկու վերարտահանումը։ Դրա շնորհիվ 2024թ–ին ՀՀ–ից արտահանումը աճել է 54 տոկոսով` 8 մլրդ դրամից հասնելով 13.1 մլրդ–ի։ Բայց 2024թ–ի վերջին և 2025-ի առաջին 2 ամիսներին արտահանումը կրկնակի կրճատվել է, ինչը մեր զրուցակիցը բացատրում է ոսկու վերարտահանման ծավալների կտրուկ նվազմամբ։ Նույնը վերաբերում է նաև արդյունաբերությանը, որը ոսկու վերամշակման արհեստական ցուցանիշների ազդեցությամբ 2023թ–ից կտրուկ աճ էր արձանագրել (2024թ–ի նոյեմբերին` 17 տոկոս)։ Բայց երբ ոսկու վերարտահանման ծավալները նվազեցին, 2024թ–ի դեկտեմբերի վերջին արդյունաբերության ոլորտը ևս ավելի քան 12 տոկոսով կրճատվեց` կազմելով ընդամենը 4.7 տոկոս։Աղասի Թավադյանի համոզմամբ` պաշտոնական վիճակագրության հետևում խիստ մտահոգիչ իրողություններ են թաքնված։ Եվ բացասական զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել երկրի տնտեսական կառուցվածքը` միջոցներ ձեռնարկել իրական տնտեսական աճ պահովող ոլորտների զարգացման համար։7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79916226_180:0:1600:1065_1920x0_80_0_0_546e19b61008f50e94edf1fc6ef4646b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսագետ, տնտեսություն, ոսկի, ճգնաժամ, աղասի թավադյան
տնտեսագետ, տնտեսություն, ոսկի, ճգնաժամ, աղասի թավադյան
ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը հիշեցնում է նախաճգնաժամային 2000–ականները. Թավադյան
Տնտեսագետը կարծում է, որ բացասական զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել երկրի տնտեսական կառուցվածքը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսության ներկա վիճակը համարժեք է 2002-2007թթ նախաճգնաժամային վիճակին, երբ տնտեսական աննախադեպ աճին հաջորդեց 2008թ–ի ֆինանսական ճգնաժամը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համեմատություն արեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
«Այդ 5 տարիների ընթացքում էլ մեզ մոտ տնտեսական աճը գերազանցում էր 12 տոկոսը։ Կառավարությունը հպարտանում էր, ինքներս մեզ կովկասյան վագր էինք անվանում։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ։ 2008թ–ին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ տեղի ունեցավ, ՀՀ–ում մեր տարածաշրջանի ամենացածր տնտեսական աճը գրանցվեց, այսինքն` բացասական ռեկորդ սահմանվեց»,– հիշեցնում է տնտեսագետը։
Նշենք, որ, ինչպես 2002թ–ին, այնպես էլ 2022 –ին ՀՀ–ում տպավորիչ տնտեսական աճ գրանցվեց` գերազանցելով անգամ բյուջեի հիմքում դրված ցուցանիշն ու կառավարության սպասելիքները։ Բայց թռիչքը երկար չտևեց. 2022-ից 12.6%–անոց տնտեսական աճին 2023թ–ին հաջորդեց ավելի համեստ` 8.3%-ոց աճը, 2024–ին` 5.9%–անոց։ Իսկ 2025թ–ի համար պետական բյուջեով ընդամենը 5.5 տոկոսանոց թիրախային ցուցանիշ է կանխատեսվել։
Արդյոք տնտեսական աճի այս անկումը հիմա էլ հուշում է մոտ ապագայում հնարավոր ճգնաժամի մասին։ Հարցին պատասխանելուց առաջ Աղասի Թավադյանը նախ հիշեցրեց, որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր ՀՀ տնտեսությունը «նստած է» արտաքին փողերի վրա։
Նրա դիտարկմամբ` 2002-07թթ–ին գրանցված տնտեսական աճի 12 տոկոսից 10-ը ապահովվում էր դրսից, հիմնականում` ՌԴ–ից եկող գումարների հաշվին, և երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով այդ գումարները պակասեցին, ՀՀ տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կանգնեց։
«Նույնն էլ հիմա է. 2022թ–ից մինչև 2023թ–ի կեսը գրանցված տնտեսական աճը պայմանավորված էր ՌԴ–ից եկած մեծ քանակությամբ գումարներով և ռելոկանտներով։ Իսկ 2023-ի կեսից` ոսկու վերարտահանմամբ։ Եթե 2025թ–ին արտաքին ազդակները փոփոխվեն (իսկ դրա հավանականությունն այսօր մեծ է), պայմանավորված ԱՄՆ–ից եկող աշխարհաքաղաքական փոփոխություններով, դրա հետևանքները ՀՀ տնտեսության համար կարող են վտանգավոր լինել»,– նշեց Թավադյանը։
Հնարավոր ճգնաժամի հստակ ժամկետ մասնագետը դժվարացավ նշել` ասելով, որ առաջիկա 6 ամիսները հանգիստ կանցնեն։ Իսկ ավելի երկարաժամկետ հատվածում, նրա կանխատեսմամբ, ՀՀ տնտեսական աճը կարող է վերադառնալ 10 տարի առաջվա միջին տնտեսական աճի ցուցանիշին` 4.5 տոկոսին։
Այս կանխատեսմանը հանգելուց առաջ Աղասի Թավադյանն ուսումնասիրել է վերջին 3 տարիներին ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը և եզրակացրել, որ այն հիմնված է ոչ թե տնտեսության հիմնական ճյուղերի, այլ առավելապես առևտրի և ծառայությունների վրա։
Այսպես. 2024թ–ի 5.9%–անոց տնտեսական աճի հիմնական բաղադրիչներն են` առևտուրը՝ 2.1 տոկոսային կետով, անշարժ գույքի շուկան՝ 1.6 տոկոսային կետով, բանկային–Ֆինանսական ծառայությունները՝ 1.3 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.9 տոկոսային կետով և տեղեկատվության ու կապի ոլորտը` 0.6 տոկոսային կետով։
Արտադրական և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերը, ըստ Թավադյանի, տնտեսական աճի շարժիչ ուժեր չեն հանդիսացել, մի շարք կարևորագույն ոլորտներ նույնիսկ բացասական ազդեցություն են թողել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Պետական կառավարման համակարգում անցյալ տարի 0.9 տոկոս անկում է գրանցվել, հանքարդյունաբերությունում` 0.2, Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների ոլորտում` 0.6։
«Սրանք այն ճյուղերը չեն, որ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովեն։ Սրանք հիմնականում կապված են արտաքին գործոնների հետ, որոնք այս պահին կան, վաղը չկան»,– նկատում է տնտեսագետը։
2023թ–ի նոյեմբերից մինչև 2024թ–ի կեսը տնտեսական աճի վրա ազդած կարևոր գործոն է եղել նաև ոսկու վերարտահանումը։ Դրա շնորհիվ 2024թ–ին ՀՀ–ից արտահանումը աճել է 54 տոկոսով` 8 մլրդ դրամից հասնելով 13.1 մլրդ–ի։ Բայց 2024թ–ի վերջին և 2025-ի առաջին 2 ամիսներին արտահանումը կրկնակի կրճատվել է, ինչը մեր զրուցակիցը բացատրում է ոսկու վերարտահանման ծավալների կտրուկ նվազմամբ։ Նույնը վերաբերում է նաև արդյունաբերությանը, որը ոսկու վերամշակման արհեստական ցուցանիշների ազդեցությամբ 2023թ–ից կտրուկ աճ էր արձանագրել (2024թ–ի նոյեմբերին` 17 տոկոս)։ Բայց երբ ոսկու վերարտահանման ծավալները նվազեցին, 2024թ–ի դեկտեմբերի վերջին արդյունաբերության ոլորտը ևս ավելի քան 12 տոկոսով կրճատվեց` կազմելով ընդամենը 4.7 տոկոս։
Աղասի Թավադյանի համոզմամբ` պաշտոնական վիճակագրության հետևում խիստ մտահոգիչ իրողություններ են թաքնված։ Եվ բացասական զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել երկրի տնտեսական կառուցվածքը` միջոցներ ձեռնարկել իրական տնտեսական աճ պահովող ոլորտների զարգացման համար։