00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի արտահանման աճը փուչիկ էր. տնտեսագետը ևս 30% անկում է կանխատեսում

© Sputnik / Aram NersesyanԱղասի Թավադյան
Աղասի Թավադյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Աղասի Թավադյան
Բաժանորդագրվել
2024թ–ին ՀՀ–ում գրանցված 13 մլրդ դոլարի արտահանման փոխարեն 2025թ–ին այդ ցուցանիշը կարող է հասնել 9 մլրդ դոլարի։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը վերլուծել է տնտեսության ոլորտի խնդիրներն ու նախանշել 2025–ին սպասվող նոր ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտահանման աճը փուչիկ էր, և ցուցանիշները կշարունակեն նվազել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` 2025 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40%-ով։

«Ճիշտ է` 2024թ–ին մեր ընդհանուր արտահանման աճը կազմել է մոտ 50 տոկոս։ Բայց եթե վերջին 2-3 ամիսների կտրվածքով նայենք, արտահանումն ավելի քան 2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սրա պատճառը հիմնականում այն է, որ մեր արտահանման աճը հիմնականում տեղի է ունեցել ոսկու վերարտահանման հաշվին, որը 2024թ–ին կազմել է մեր ընդհանուր արտահանման մոտ 65 տոկոսը։ Այսինքն` ոսկու արտահանումը ապշեցուցիչ տեմպերով աճել է, իսկ մեր հիմնական ապրանքների արտահանումը 2024թ–ին նվազել է, ինչը նաև նախանշում է մեր տնտեսության իրական վիճակը»,– ասաց տնտեսագետը։

Ընդ որում, նրա խոսքով, 2024թ–ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11 տոկոսով, դեպի ԵՄ` 14 տոկոսով։
Դրա փոխարեն 2024թ–ին մարտին Հայաստան է ներմուծվել 1.5 մլրդ դոլարի ոսկի, իսկ արդեն տարեվերջին այդ ծավալն ավելի քան 5 անգամ կրճատվել է` հանգեցնելով արտաքին առևտրի ընդհանուր ցուցանիշների կրճատման։
«Սա նաև խոսում է այն մասին, որ եթե 2024թ–ին մենք ունեինք արտահանման 13 մլրդ դոլարի ցուցանիշ, որի 65 տոկոսը ոսկին էր, ապա արդեն 2025թ–ին, քանի որ ոսկու վերարտահանումը կրճատվել է, ունենալու ենք մոտ 9 մլրդ դոլարի արտահանման ցուցանիշ։ Արտահանումը կրճատվել և կրճատվելու է, և ի վերջո բացահայտվելու է մեր տնտեսության իրական պատկերը»,– ընդգծեց Թավադյանը։
Արտահանման ցուցանիշից զատ, 2025թ–ի հունվարին գրանցվել է նաև տնտեսական այլ ցուցանիշների անկում, ինչի հետևանքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է` կազմելով 7,1%։
Թավադյանը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի հիմնական բաղադրիչը արդյունաբերական արտադրանքի ծավալն է, որը, դարձյալ ի հաշիվ ոսկու վերարտահանման, 2023թ–ի կեսից երկնիշ աճ է արձանագրել` դրական ազդելով նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա։
«Այսինքն` մենք ունեինք «ոսկու վերարտահանման արդյունաբերություն»` ոսկին մտնում էր Հայաստան ու նույն ձևով արտահանվում` առանց վերամշակվելու։ Դա գրանցվում էր որպես արդյունաբերություն և ապահովում արդյունաբերական արտադրանքի ու նաև տնտեսական աճի զգալի հատվածը։ Եվ քանի որ այս շղթան հիմա գրեթե չի գործում, 2025թ–ին մեզ մոտ թե՛ արտահանումն է նվազելու, թե՛ տնտեսական աճը։ 2025թ–ին այլ ռիսկեր էլ կան` և՛ փոխարժեքային ռիսկեր, և՛ արտաքին տնտեսական սպառնալիքներ, և՛ ներքին ռիսկեր։ Այս ամենը շատ բացասական կարող է ազդել, և մեծ է հավանականությունը, որ 2025թ–ը կանխատեսածից շատ ավելի վատ լինի»,– ասաց տնտեսագետը։
Այս կանխատեսումների իրականացման դեպքում Թավադյանը չի բացառում, որ 2025թ–ին կառավարությունը դարձյալ ստիպված կլինի տարվա ընթացքում վերանայել բյուջեն։
Ամեն ամսվա սկզբին խանութներում օրը 3 անգամ գնապիտակ է փոխվում. Սարգսյանը` գնաճի մասին
Լրահոս
0