00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ

© Sputnik / Алексей Майшев / Անցնել մեդիապահոցՇինարար. արխիվային լուսանկար
Շինարար. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2024
Շինարար. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թավադյանը նշում է, որ նախարարության ներկայացրած նախագծում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես է կանոնակարգվելու ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող քաղաքացիների աշխատանքը, օրինակ՝ այն դեպքերում, երբ 24-ժամյա հերթապահությանը հաջորդում է 2 հանգստյան օր։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. 7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու նախաձեռնությունը պետք է դիտարկել Հայաստանի գործող իշխանությունների՝ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
«Տնտեսական հստակ հիմնավորման բացակայության պայմաններում և տնտեսության անկման ակնհայտ նշանների ֆոնին 7-ժամյա աշխատանքային օրվա մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պոպուլիստական նախընտրական քայլ՝ հանուն «քաղաքական միավորների»։ Նման նախաձեռնությունների շարքին կարելի է դասել անհույս պարտապանների համար վերջերս ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ այն նաև նախընտրական պոպուլիզմի տարրեր է պարունակում՝ առանց հասկանալի տնտեսական հաշվարկների»,-կարծում է փորձագետը։
Թավադյանի դիտարկմամբ՝ կառավարության նախագծում ընդհանուր բառերով խոսվում է տնտեսության վրա 7-ժամյա աշխատանքային օրվա բարերար ազդեցության մասին, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես է կանոնակարգվելու ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող քաղաքացիների աշխատանքը, օրինակ՝ երբ 24-ժամյա հերթապահությանը հաջորդում է 2 օր հանգստյան օր։
Բացի այդ, եթե ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները կարող են ինչպես 7 ժամ աշխատել, այնպես էլ նույնիսկ ընդհանրապես չգնալ աշխատավայր և հեռակա աշխատել, ապա ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնց մասնագիտությունը պարտադիր ներկայություն է պահանջում։ Օրինակ՝ բժիշկների դեպքում միանգամից 2 խնդիր կա՝ նրանք ունենում են հերթապահություն և պետք է մշտապես ներկա լինեն աշխատավայրում։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա, Թավադյանի խոսքով, մի շարք ցուցանիշներ վկայում են այն մասին, որ այն այնքան էլ լավ վիճակում չէ։ Վերցնենք թեկուզ արտահանումը Հայաստանի համար հիմնական արտաքին առևտրային ուղղություններով՝ ԵԱՏՄ և ԵՄ։
«Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ դեպի ԵՄ՝ 25 տոկոսով։ Նաև բավականին կրճատվել են մեր բյուջեի եկամուտները։ Օրինակ` բյուջեի հարկային մուտքերը 9 ամսվա ընթացքում նախատեսվածից կայուն 8 տոկոսով ցածր են եղել։ Նման բան վերջին 20 տարում չէր եղել։ Եվ դա այն դեպքում, երբ հարկերը անընդհատ բարձրանում են։ Այս պայմաններում 7-ժամյա աշխատանքային օրը կարող է ավելորդ բեռ դառնալ տնտեսվարողների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ամանորին ընդառաջ նա անդրադարձավ աշխատանքային գրաֆիկին վերաբերող ևս մեկ թեմայի: Բանն այն է, որ Հայաստանում ընդամենը 2 տոնական օր կա՝ հունվարի 1-ը և 2-ը։ Այսինքն՝ Ամանորի և Սուրբ ծննդի միջև աշխատանքային օրեր են «խցկվում»։ Փորձագետի խոսքով` այս որոշումը տարակուսանք է առաջացնում, քանի որ նույն Արևմուտքում, որին այդքան սիրում են հղում անել ՀՀ իշխանությունները, երկարատև արձակուրդներ են նախատեսված Ծննդյան տոների և Ամանորի միջև։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում միջին արտադրողականությունը կազմում է ժամում 6,8 դոլար: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այն կազմում է 11,7 դոլար, Եվրամիությունում՝ միջինը 42,7 դոլար։
Լրահոս
0