https://arm.sputniknews.ru/20250310/mipy-khndraharujc-e-hamarum-zintsarajutjan-masin-orenqi-pvopvokhutjunneri-nakhagitsy-86585186.html
ՄԻՊ–ը խնդրահարույց է համարում զինծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը
ՄԻՊ–ը խնդրահարույց է համարում զինծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը
Sputnik Արմենիա
Մանասյանն արձանագրում է, որ մշակված նախագիծն ավելի է խորացնում եղած մտահոգությունները։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T16:53+0400
2025-03-10T16:53+0400
2025-03-10T17:41+0400
հհ միպ
անահիտ մանասյան
զինծառայող
բնակարան
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_0:0:1600:900_1920x0_80_0_0_2de75f24aec81264e5f035b57f4d2192.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։Մանասյանը մատնանշում է, մասնավորապես, զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին կետը։ՊՆ–ն առաջարկում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդային օրերըՆախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։ՄԻՊ-ն ընդգծում է, որ նախագծի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից պարբերաբար բողոքներ են ստացվում:Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները:Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել կադրային զինծառայողների համար բնակարանների վարձակալության վճարները։Պատգամավորը խորհրդարանում հիշեցրել էր, որ հիմա կադրային սպաները փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, եթե նրանց ծառայության վայրը գտնվում է իրենց մշտական բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այդ հեռավորությունը հասցնել առնվազն 60 կմ-ի։ Մանուկյանը նկատել էր, որ այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_265:0:1465:900_1920x0_80_0_0_9943efdb079cecf725b0fbb0fe39313c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, զինծառայող, բնակարան, օրենք
հհ միպ, անահիտ մանասյան, զինծառայող, բնակարան, օրենք
ՄԻՊ–ը խնդրահարույց է համարում զինծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը
16:53 10.03.2025 (Թարմացված է: 17:41 10.03.2025) Մանասյանն արձանագրում է, որ մշակված նախագիծն ավելի է խորացնում եղած մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Մանասյանը մատնանշում է, մասնավորապես, զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին կետը։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
«Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ»,- նշված է պաշտպանի հայտարարության մեջ։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ նախագծի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից պարբերաբար բողոքներ են ստացվում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր
Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել կադրային զինծառայողների համար բնակարանների վարձակալության վճարները։
Պատգամավորը խորհրդարանում հիշեցրել էր, որ հիմա կադրային սպաները փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, եթե նրանց ծառայության վայրը գտնվում է իրենց մշտական բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այդ հեռավորությունը հասցնել առնվազն 60 կմ-ի։
Մանուկյանը նկատել էր, որ այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր: