https://arm.sputniknews.ru/20250128/pnn-arajarkum-e-avelacnel-zhamketajin-zintsarajvoghneri-ardzakurdajin-orery-85215349.html
ՊՆ–ն առաջարկում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդային օրերը
ՊՆ–ն առաջարկում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդային օրերը
Sputnik Արմենիա
Հիմնական արձակուրդային օրերի ժամկետը լինելու է ընդհանուր 21 օր, իսկ սահմանային զորամասերում՝ մինչև 30 օր։ 28.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-28T18:34+0400
2025-01-28T18:34+0400
2025-01-28T18:46+0400
բանակ
արձակուրդ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինվոր
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034564_0:84:1601:984_1920x0_80_0_0_aee6cbf8001d601548adaf05380c2aec.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը հրապարակվել է e-draft հարթակում։Գործող օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամիս ծառայելոց հետո։ Շարքային զինծառայողներին տրվում է 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:Զինծառայողների շարանցում և պատվո պահակախմբի ելույթ. ինչպես է ՊՆ–ն նշել Հայոց բանակի օրըՇրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության գրավչության, բարոյահոգեբանական մեխանիզմների բարձրացմանը։ Գործադիրում կարծում են, որ արձակուրդի ժամկետների ավելացումը՝ առանց կոչումային տարանջատման, կարող է դրական ազդեցություն ունենալ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա:Արձակուրդային օրերը տրամադրվելու են երեք հավասար մասերով։ Հանվում են արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերը, փոխարենը երկու օրացուցային օր էլ լրացուցիչ արձակուրդ է տրամադրվում զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին էլ նախատեսվում է տրամադրել միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո:ՀՀ իշխանությունն ուզում է կրճատել զինծառայողների բնակարանների վարձակալության վճարները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034564_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a4e4e739312e580a499552c05c8a7f63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, արձակուրդ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինվոր, զինծառայող
բանակ, արձակուրդ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինվոր, զինծառայող
ՊՆ–ն առաջարկում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդային օրերը
18:34 28.01.2025 (Թարմացված է: 18:46 28.01.2025) Հիմնական արձակուրդային օրերի ժամկետը լինելու է ընդհանուր 21 օր, իսկ սահմանային զորամասերում՝ մինչև 30 օր։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը հրապարակվել է
e-draft հարթակում։
Գործող օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամիս ծառայելոց հետո։ Շարքային զինծառայողներին տրվում է 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:
Շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության գրավչության, բարոյահոգեբանական մեխանիզմների բարձրացմանը։ Գործադիրում կարծում են, որ արձակուրդի ժամկետների ավելացումը՝ առանց կոչումային տարանջատման, կարող է դրական ազդեցություն ունենալ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա:
Սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների արձակուրդի ժամկետն ավելի երկար կլինի։ Այսպիսով, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով:
Արձակուրդային օրերը տրամադրվելու են երեք հավասար մասերով։ Հանվում են արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերը, փոխարենը երկու օրացուցային օր էլ լրացուցիչ արձակուրդ է տրամադրվում զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:
12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին էլ նախատեսվում է տրամադրել միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո: