https://arm.sputniknews.ru/20250121/hh-ishkhanutjunn-uzum-e-krtshatel-zintsarajvoghneri-bnakaranneri-vardzakalutjan-vtsharnery-84983293.html
ՀՀ իշխանությունն ուզում է կրճատել զինծառայողների բնակարանների վարձակալության վճարները
ՀՀ իշխանությունն ուզում է կրճատել զինծառայողների բնակարանների վարձակալության վճարները
Sputnik Արմենիա
Փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T17:05+0400
2025-01-21T17:05+0400
2025-01-21T17:09+0400
հայաստան
զինծառայող
բնակարան
վարձ
գեղամ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել կադրային զինծառայողների համար բնակարանների վարձակալության վճարները։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։Պատգամավորը հիշեցրեց, որ հիմա կադրային սպաները փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, եթե նրանց ծառայության վայրը գտնվում է իրենց մշտական բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա։ Պատգամավորը հավելեց` նախագիծն արդեն ներկայացվել է օրինագծերի հրապարակման e-draft.am կայքում և բազմաթիվ բացասական արձագանքներ ստացել։Փոխնախարարը պատասխանեց, որ այդ նախագիծն արդեն քննարկվում է միջգերատեսչական մակարդակում, ՊՆ-ն այդ կապակցությամբ պաշտոնական տեսակետ է հայտնել (որը դեռևս հրապարակված չէ. խմբ.) և դա կկրկնի կառավարությունում իրականացվելիք քննարկումների ժամանակ:Հավելենք, որ ֆինանսների նախարարությունը նպատակ է դրել 2025 թվականին կրճատել բյուջետային ծախսերը. նույն նպատակով գերատեսչությունն առաջարկել է կրճատել պետական ապարատի ծախսերը, դրա հետ մեկտեղ առաջարկում է կրճատել ծախսերը ոչ միայն պաշտոնյաների, այլև սպաների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, բնակարան, վարձ, գեղամ մանուկյան
հայաստան, զինծառայող, բնակարան, վարձ, գեղամ մանուկյան
ՀՀ իշխանությունն ուզում է կրճատել զինծառայողների բնակարանների վարձակալության վճարները
17:05 21.01.2025 (Թարմացված է: 17:09 21.01.2025) Փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել կադրային զինծառայողների համար բնակարանների վարձակալության վճարները։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։
Պատգամավորը հիշեցրեց, որ հիմա կադրային սպաները փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, եթե նրանց ծառայության վայրը գտնվում է իրենց մշտական բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա։
«Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այդ հեռավորությունը հասցնել առնվազն 60 կմ-ի։ Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր»,– ասաց Մանուկյանը։
Պատգամավորը հավելեց` նախագիծն արդեն ներկայացվել է օրինագծերի հրապարակման e-draft.am կայքում և բազմաթիվ բացասական արձագանքներ ստացել։
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ նախագիծն արդեն քննարկվում է միջգերատեսչական մակարդակում, ՊՆ-ն այդ կապակցությամբ պաշտոնական տեսակետ է հայտնել (որը դեռևս հրապարակված չէ. խմբ.) և դա կկրկնի կառավարությունում իրականացվելիք քննարկումների ժամանակ:
Հավելենք, որ ֆինանսների նախարարությունը նպատակ է դրել 2025 թվականին կրճատել բյուջետային ծախսերը. նույն նպատակով գերատեսչությունն առաջարկել է կրճատել պետական ապարատի ծախսերը, դրա հետ մեկտեղ առաջարկում է կրճատել ծախսերը ոչ միայն պաշտոնյաների, այլև սպաների համար: