00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
07:37
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

© Photo : Salzburgglobal.orgՋարեդ Գենսեր
Ջարեդ Գենսեր - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե իր պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը պատասխանել է ՀՀ վարչապետին։ Նա X–ի իր միկրոբլոգում նամակով Նիկոլ Փաշինյանին` իր պաշտպանյալի ու մյուս հայ գերիների ազատ արձակման հարցով։
Նշենք, որ մարտի 5-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով հարցին, թե հայտարարություններից այն կողմ ի՞նչ է անում կառավարությունը հայ գերիներին տուն վերադարձնելու համար, Փաշինյանն ասաց` խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից այն կողմ կարող են նպաստ բերել խնդիրների լուծմանը։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ նաև մեկ անձի խնդիրների լուծման վրա։
«Ես չեմ կարող չհամաձայնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև այլ հայ քրիստոնյա քաղբանտարյալներին ու Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Այդ իսկ պատճառով իմ նամակում նշված են կետեր, որոնք հիմնված են բացառապես այն օրինակների վրա, թե ինչ են արել մյուս կառավարություններն իրենց պատանդներին ազատելու համարի իմ 25 տարվա աշխատանքի ընթացքում։ Անշուշտ, հայ պատանդներն արժանի են նույնպիսի օգնության, ինչպիսին տրամադրում են մյուս կառավարությունները, այնպես չէ՞»,– գրել է Գենսերը։
Նա օրինակ է բերում մի դրվագ, երբ ներկայացրել է Իրանում 2 ամերիկացի պատանդի շահերը (հայր ու որդի են եղել)։ Փաստաբանը նշում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պարբերաբար հանդիպում էր այդ անձանց ընտանիքի հետ, Իրանում Շվեյցարիայի դեսպանատանը կար ԱՄՆ շահերի պաշտպանության բաժին, որը հանդես էր գալիս բանտերի պայմանների բարելավման օգտին ու փորձում էր վերահսկել դատական գործընթացը։
Բացի այդ, նախագահն ու պետքարտուղարը հրապարակավ ելույթ են ունեցել այդ թեմայով, ԱՄՆ դիվանագետներն էլ հարցը ՄԱԿ–ում են բարձրացրել։ Այնուհետև ԱՄՆ–ն դիմել էր կրոնական առաջնորդների աջակցության համար, պատժամիջոցներ սահմանել ԻԻՀ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են պատանդ վերցնելու համար։ Արդյունքում այդ անձինք հայտնվեցին ազատության մեջ։
«Այս ամենը խելամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների համար, սակայն ի զարմանս ինձ, Հայաստանը դրանցից ոչ մեկը չի արել Ադրբեջանում հայ պատանդների համար»,– գրել է Գենսերը։
Հիեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
Լրահոս
0