https://arm.sputniknews.ru/20250228/duq-hancakic-eq-dzer-lrutjamb-mane-tandiljany-karavarutjany-hishecrec-gerineri-masin-86253975.html
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
Sputnik Արմենիա
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը վստահեցրեց, որ բողոքի ակցիաների հետևում որևէ կուսակցական պատկանելություն չկա։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T17:24+0400
2025-02-28T17:24+0400
2025-02-28T17:41+0400
հայաստան
ադրբեջան
գերի
բողոքի ակցիա
մանե թանդիլյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86254710_0:0:711:400_1920x0_80_0_0_f1f9485c67fe83e35aff8296bec0da1d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Ինչպես ՀՀ կառավարությունը արցախցիներին մոռացավ, այնպես էլ ուզում է մոռացության մատնել այն մարդկանց, որոնք մինչև վերջ պայքարել են Արցախում։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն Բաքվում գերության մեջ գտնվող հայերի։ Հաջորդ ակցիան կանցկացվի մարտի 3–ին Կարմիր խաչի գրասենյակի մոտ։Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներին, որոնցից պարզ երևում է, որ նա խոշտանգումների է ենթարկվել` Թանդիլյանն ընդգծեց` Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում` գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում և նրան ցմահ են դատելու։«Արդյոք մենք դա մարսելո՞ւ ենք»,– հայտարարեց Թանդիլյանը։Նա վստահեցրեց, որ բողոքի այս ակցիաների հետևում որևէ կուսակցական պատկանելություն չկա։«Եթե դա է ձեզ խանգարում ձայն հանել, ձա՛յն հանեք։ Թույլ չտաք, որ միջազգային հանրությունը մտածի, թե հայ ժողովուրդը հաշտ է այս ամենի հետ, թե դուք մոռացել եք ձեր հայորդիներին։ Դա մեր մասին չէ, հայ մարդը չի կարող դարերի պատմության միջով հասնել այստեղ ու թույլ տալ, որ իրեն այսպես ստորացնեն։ Եթե դուք կարողանում եք գիշերը քնել` իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, խոսելու բան չունեմ ձեզ հետ»,– նշեց Թանդիլյանը։Մատնացույց անելով կառավարության շենքը` նա ասաց, որ այստեղ են այն մարդիկ, որոնք կարողանում են գիշերը հանգիստ քնել` լինելով այդ ամենի պատասխանատուն։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում` գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում և նրան ցմահ են դատելու, արդյոք մենք դա մարսելու՞ ենք - Մանե Թանդիլյան
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում` գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում և նրան ցմահ են դատելու, արդյոք մենք դա մարսելու՞ ենք - Մանե Թանդիլյան
2025-02-28T17:24+0400
true
PT1M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86254710_27:0:560:400_1920x0_80_0_0_369cdf902c074e8cab5fbe298e0149ff.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, բողոքի ակցիա, մանե թանդիլյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ադրբեջան, գերի, բողոքի ակցիա, մանե թանդիլյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
17:24 28.02.2025 (Թարմացված է: 17:41 28.02.2025) «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը վստահեցրեց, որ բողոքի ակցիաների հետևում որևէ կուսակցական պատկանելություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Ինչպես ՀՀ կառավարությունը արցախցիներին մոռացավ, այնպես էլ ուզում է մոռացության մատնել այն մարդկանց, որոնք մինչև վերջ պայքարել են Արցախում։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն Բաքվում գերության մեջ գտնվող հայերի։ Հաջորդ ակցիան կանցկացվի մարտի 3–ին Կարմիր խաչի գրասենյակի մոտ։
«Դուք հանցակից եք ձեր լռությամբ։ Դուք միայն մտածում էիք` Արցախի հարցը փակվի, որ վայելեք ձեր իշխանությունը, ձեր շրջագայությունները, ձեր ձվածեղներն ու հեծանիվները»,– դիմելով կառավարությանը` ասաց նա։
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներին, որոնցից պարզ երևում է, որ նա խոշտանգումների է ենթարկվել` Թանդիլյանն ընդգծեց` Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում` գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում և նրան ցմահ են դատելու։
«Արդյոք մենք դա մարսելո՞ւ ենք»,– հայտարարեց Թանդիլյանը։
Նա վստահեցրեց, որ բողոքի այս ակցիաների հետևում որևէ կուսակցական պատկանելություն չկա։
«Եթե դա է ձեզ խանգարում ձայն հանել, ձա՛յն հանեք։ Թույլ չտաք, որ միջազգային հանրությունը մտածի, թե հայ ժողովուրդը հաշտ է այս ամենի հետ, թե դուք մոռացել եք ձեր հայորդիներին։ Դա մեր մասին չէ, հայ մարդը չի կարող դարերի պատմության միջով հասնել այստեղ ու թույլ տալ, որ իրեն այսպես ստորացնեն։ Եթե դուք կարողանում եք գիշերը քնել` իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, խոսելու բան չունեմ ձեզ հետ»,– նշեց Թանդիլյանը։
Մատնացույց անելով կառավարության շենքը` նա ասաց, որ այստեղ են այն մարդիկ, որոնք կարողանում են գիշերը հանգիստ քնել` լինելով այդ ամենի պատասխանատուն։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին
Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։