https://arm.sputniknews.ru/20250305/razmagerineri-lusanarnervov-adrbejany-katarum-e-ir-araj-drats-khndiry-pashinjan-86442921.html
Ռազմագերիների լուսանկարներով Ադրբեջանը կատարում է իր առաջ դրած խնդիրը. Փաշինյան
Ռազմագերիների լուսանկարներով Ադրբեջանը կատարում է իր առաջ դրած խնդիրը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Գեղամ Նազարյանը նշեց, որ վերջին լուսանկարները հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, և այս դեպքում միջազգային հանրությանը... 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T17:23+0400
2025-03-05T17:23+0400
2025-03-05T18:08+0400
լուսանկար
բաքու
դատ
նիկոլ փաշինյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86196575_0:0:1600:900_1920x0_80_0_0_2dc5a6de92de1581b5e5585865c5e78a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասով հայ դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է` առաջնորդվելով չվնասելու սկզբունքով։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա պատասխանեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին կադրերն առավել մտահոգիչ էին` ակնհայտորեն կային բռնության հետքեր։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունեն ինֆորմացիա (ու այն արդեն երևում է ակնհայտ), որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ։Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե վերջին լուսանկարները հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, և այս դեպքում միջազգային հանրությանը պետք է բացատրվի, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում, Փաշինյանն արձագանքեց` եթե այդ լուսանկարներն օգտագործվում են ազդեցություն ունենալու համար ՀՀ քաղաքացիների վրա, և դա ստացվում է, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն իր առաջ դրած խնդիրը կատարում է։Պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, թե հայտարարություններից այն կողմ ի՞նչ է անում կառավարությունը հայ գերիներին տուն վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից այն կողմ կարող են նպաստ բերել խնդիրների լուծմանը։«Ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ նաև մեկ անձի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ` այս տրամաբանությունը շրջել, ապա ասեմ՝ դա անիրագործելի նպատակ է»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Խամոյանի արձագանքին, թե ինչ է արվում արդեն 15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար։Հիեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86196575_144:0:1344:900_1920x0_80_0_0_771ac2409a4c03b7956d948993fa9dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկար, բաքու, դատ, նիկոլ փաշինյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
լուսանկար, բաքու, դատ, նիկոլ փաշինյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
Ռազմագերիների լուսանկարներով Ադրբեջանը կատարում է իր առաջ դրած խնդիրը. Փաշինյան
17:23 05.03.2025 (Թարմացված է: 18:08 05.03.2025) Գեղամ Նազարյանը նշեց, որ վերջին լուսանկարները հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, և այս դեպքում միջազգային հանրությանը պետք է բացատրվի, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասով հայ դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է` առաջնորդվելով չվնասելու սկզբունքով։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին կադրերն առավել մտահոգիչ էին` ակնհայտորեն կային բռնության հետքեր։
«ՀՀ դիվանագիտական կորպուսն իրականում ի՞նչ է անում այս խայտառակությանը վերջ տալու և միջազգային հանրության հայացքն այս ուղղությամբ շուռ տալու համար»,– հետաքրքրվեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունեն ինֆորմացիա (ու այն արդեն երևում է ակնհայտ), որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ։
Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե վերջին լուսանկարները հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, և այս դեպքում միջազգային հանրությանը պետք է բացատրվի, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում, Փաշինյանն արձագանքեց` եթե այդ լուսանկարներն օգտագործվում են ազդեցություն ունենալու համար ՀՀ քաղաքացիների վրա, և դա ստացվում է, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն իր առաջ դրած խնդիրը կատարում է։
«ՀՀ կառավարությունը` ի դեմս ԱԳՆ–ի, հանդես է եկել հստակ հայտարարությամբ, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը հասցեագրելու ուղղությամբ»,– վստահեցրեց նա։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, թե հայտարարություններից այն կողմ ի՞նչ է անում կառավարությունը հայ գերիներին տուն վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից այն կողմ կարող են նպաստ բերել խնդիրների լուծմանը։
«Ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ նաև մեկ անձի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ` այս տրամաբանությունը շրջել, ապա ասեմ՝ դա անիրագործելի նպատակ է»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Խամոյանի արձագանքին, թե ինչ է արվում արդեն 15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար։
Հիեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։