https://arm.sputniknews.ru/20250306/arterkrum-usman-tsragrery-dzakhvoghvel-en-hh-ishkhanutjuny-nvor-partavvorutjunner-e-mtcnum-86473366.html
Արտերկրում ուսման ծրագրերը ձախողվել են. ՀՀ իշխանությունը նոր պարտավորություններ է մտցնում
Արտերկրում ուսման ծրագրերը ձախողվել են. ՀՀ իշխանությունը նոր պարտավորություններ է մտցնում
Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստովանել է, որ «Լույս» և «Իմ քայլը» պետական նախկին ծրագրերը ձախողվել են։ Սակայն հիմա իշխանությունները փաստորեն մասնագետների մոնիտորինգի... 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T14:48+0400
2025-03-06T14:48+0400
2025-03-06T15:22+0400
ուսում
ծրագիր
կառավարության ծրագիր
վարչապետ
ուսանող
https://cdn.am.sputniknews.ru/img/2265/59/22655943_0:374:1200:1049_1920x0_80_0_0_6095193232eddd5f07b7f1835e9a8f4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատել է արտերկրում մասնագետների ուսուցման պետական աջակցության նոր փաթեթը։Ի տարբերություն ուսանողների համար նախատեսված նախորդ ծրագրերի` այս նախագիծն ուղղված է ներկայիս աշխատողներին, որոնք կկարողանան սովորել արտերկրում՝ հայրենիք վերադառնալու պարտադիր պայմանով:Պետությունը պատրաստ է վճարել ուսուցման արժեքի 50%-ը (բայց ոչ ավելի, քան տարեկան 10 մլն դրամ՝ մոտ 25 հազար դոլար), եթե գործատուն հոգա մնացած գումարը։Հիմնական պայմանն այն է, որ շրջանավարտն ավարտելուց հետո երեք տարի պետք է աշխատի այն ընկերությունում, որն ուղարկել է իրեն սովորելու։ Հակառակ դեպքում գործատուն ստիպված կլինի պետությանը փոխհատուցել ամբողջ գումարը կրկնակի չափով։Աղբից մինչև արբանյակներ. ԲՏ ոլորտի համար աջակցության նոր ծրագիրը կգործի ապրիլի 1-իցԱյսպիսով, մասնագետների վերադարձի վերահսկողությունը կստանձնի ոչ միայն պետությունը, այլև հենց գործատուն։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս նորամուծությունը կօգնի խուսափել նախկին ծրագրերի՝ «Լույս» (հիմնադրվել է 2009 թվականին) և «Իմ քայլը» (հիմնադրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2019 թվականին) հիմնադրամների, սխալներից։ Պարզվել է, որ այս ծրագրերով Հայաստան է վերադարձել «Լույսի» շրջանավարտների միայն 20%-ը և «Իմ քայլը» շրջանավարտների 40%-ը։Ծրագրին կկարողանան մասնակցել միայն խոշոր ընկերությունները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 100 աշխատակից են ունեցել։ Նրանք կկարողանան սովորելու ուղարկել միայն այն աշխատակիցներին, որոնք առնվազն երկու տարի աշխատել են ընկերությունում:Ռուսական տունը և Հայաստանի ԳԱ-ն Գյումրիում էքսկուրսավարների դպրոց են բացելՎարչապետի խոսքով` այս մեխանիզմը թույլ կտա աջակցությունն իսկապես հասցեական դարձնել և կադրեր պատրաստել ՀՀ տնտեսության համար, այլ ոչ թե օտար երկրների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2265/59/22655943_0:261:1200:1161_1920x0_80_0_0_10202095a8c36098d76bf58f9d33dd70.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսում, ծրագիր, կառավարության ծրագիր, վարչապետ, ուսանող
ուսում, ծրագիր, կառավարության ծրագիր, վարչապետ, ուսանող
Արտերկրում ուսման ծրագրերը ձախողվել են. ՀՀ իշխանությունը նոր պարտավորություններ է մտցնում
14:48 06.03.2025 (Թարմացված է: 15:22 06.03.2025) Փաշինյանը խոստովանել է, որ «Լույս» և «Իմ քայլը» պետական նախկին ծրագրերը ձախողվել են։ Սակայն հիմա իշխանությունները փաստորեն մասնագետների մոնիտորինգի պատասխանատվությունը դրել են մասնավոր հատվածի վրա, որն պետք է հետևի, որ աշխատակիցները չփախչեն երկրից:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատել է արտերկրում մասնագետների ուսուցման պետական աջակցության նոր փաթեթը։
Ի տարբերություն ուսանողների համար նախատեսված նախորդ ծրագրերի` այս նախագիծն ուղղված է ներկայիս աշխատողներին, որոնք կկարողանան սովորել արտերկրում՝ հայրենիք վերադառնալու պարտադիր պայմանով:
Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի տարբերություն նախորդ նախագծերի` ծրագիրը նախատեսված է ոչ թե ուսանողների, այլ արդեն աշխատող մասնագետների համար։
Պետությունը պատրաստ է վճարել ուսուցման արժեքի 50%-ը (բայց ոչ ավելի, քան տարեկան 10 մլն դրամ՝ մոտ 25 հազար դոլար), եթե գործատուն հոգա մնացած գումարը։
Հիմնական պայմանն այն է, որ շրջանավարտն ավարտելուց հետո երեք տարի պետք է աշխատի այն ընկերությունում, որն ուղարկել է իրեն սովորելու։ Հակառակ դեպքում գործատուն ստիպված կլինի պետությանը փոխհատուցել ամբողջ գումարը կրկնակի չափով։
Այսպիսով, մասնագետների վերադարձի վերահսկողությունը կստանձնի ոչ միայն պետությունը, այլև հենց գործատուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս նորամուծությունը կօգնի խուսափել նախկին ծրագրերի՝ «Լույս» (հիմնադրվել է 2009 թվականին) և «Իմ քայլը» (հիմնադրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2019 թվականին) հիմնադրամների, սխալներից։ Պարզվել է, որ այս ծրագրերով Հայաստան է վերադարձել «Լույսի» շրջանավարտների միայն 20%-ը և «Իմ քայլը» շրջանավարտների 40%-ը։
«Մենք լավ կադրեր ենք պատրաստում զարգացած երկրների համար, բայց Հայաստանի համար պետք է պատրաստենք», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ «պարզապես զայրույթ է ապրում»՝ տեսնելով, թե ինչպես են մասնագետները, որոնց ուսման համար պետությունը գումար է ծախսում, մեկնում և չեն վերադառնում։
Ծրագրին կկարողանան մասնակցել միայն խոշոր ընկերությունները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 100 աշխատակից են ունեցել։ Նրանք կկարողանան սովորելու ուղարկել միայն այն աշխատակիցներին, որոնք առնվազն երկու տարի աշխատել են ընկերությունում:
Վարչապետի խոսքով` այս մեխանիզմը թույլ կտա աջակցությունն իսկապես հասցեական դարձնել և կադրեր պատրաստել ՀՀ տնտեսության համար, այլ ոչ թե օտար երկրների։