00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբից մինչև արբանյակներ. ԲՏ ոլորտի համար աջակցության նոր ծրագիրը կգործի ապրիլի 1-ից

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՕգտատերեր
Օգտատերեր - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Բաժանորդագրվել
Աջակցության միջոցառումները կտարածվեն ոչ միայն ՏՏ-ի, այլև էլեկտրոնային ինժեներիայի, շարժիչաշինության, օպտիկական սարքավորումների արտադրության վրա:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության նոր ծրագիրը Հայաստանում կգործի ապրիլի 1-ից: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով բարձր տեխնոլոգիական ոլորտի այն ընկերությունները, որոնք արտասահմանից աշխատակիցներ են ընդունում, պետությունից կստանան 60 տոկոս եկամտահարկի փոխհատուցում (միայն այդ աշխատակիցների մասով, – խմբ․): Նույն փոխհատուցումն ընկերությունները կստանան նոր աշխատակիցներ ներգրավելու համար (խոսքը և՛ նրանց է մասին, ովքեր նոր են մտել աշխատաշուկա, և՛ նրանց, ովքեր նախկինում աշխատել են այլ մասնագիտություններով, - խմբ․):
Չունենք այն, ինչ պետք է պատերազմի համար, զորքը նույնիսկ չգիտի` ինչ կռիվ է անելու. Քերոբյան
Աջակցության կտրվի նաև ընկերություններին վերապատրաստման ուղարկվող աշխատակիցների մասով՝ նրանք երեք ամսվա ընթացքում կստանան 50 տոկոս եկամտահարկի փոխհատուցում։
Նախարարը հստակեցրեց՝ եթե 2015-24 թվականներին հարկային արտոնությունները (ավելի զգալի, քան հիմա, - խմբ.) տարածվում էին միայն ՏՏ ոլորտի վրա, ապա այժմ, միջազգային փորձը հաշվի առնելով, դրանք կանդրադառնան նաև ինժեներական մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային բաղադրամասերի, էլետրոնային մեկուսատախտակների, համակարգիչների և ծայրամասային սարքավորումների, կապի սարքավորումների, ճառագայթահարող բուժսարքավորումների, օպտիկական գործիքների արտադրություն և այլն։ Ըստ նախարարի՝ ծրագիրը ներառելու է նաև աջակցություն օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի, ինչպես նաև դրանց մասերի արտադրության համար։
Նախարարը շեշտեց՝ այս ծրագրով փորձ է արվել իսկապես կենտրոնում ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը՝ գիտահեն տնտեսության ունենալու նպատակով։
ԲՏԱ–ն 630 000 դոլար է հատկացրել ՏՏ ընկերությանը․ գումարը վերցրել են ՌԱՀ զարգացման ոլորտից
Կա նաև մեկ այլ արտոնություն, որը կտարածվի ամբողջ ընկերության վրա. շրջանառության հարկով աշխատող փոքր ձեռնարկությունները (ներառյալ՝ ստարտափերը․ -խմբ․) սովորական 5 տոկոս շրջհարկի փոխարեն կվճարեն 1 տոկոս։
Նոր ծրագրով աջակցություն կտրամադրվի նոր տեխնոլոգիաներ ներդնող, գիտական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքներում ներգրավված ընկերություններին։ Այդ բաղադրիչը վերաբերում է ցանկացած ճյուղի մշակումներին՝ աղբի վերամշակումից մինչև արբանյակների գործարկում։
Լրահոս
0