https://arm.sputniknews.ru/20250304/rusakan-tuny-ev-hajastani-ga-n-gjumrium-eqskursavarneri-dprvoc-en-bacel-86399434.html
Ռուսական տունը և Հայաստանի ԳԱ-ն Գյումրիում էքսկուրսավարների դպրոց են բացել
Ռուսական տունը և Հայաստանի ԳԱ-ն Գյումրիում էքսկուրսավարների դպրոց են բացել
Sputnik Արմենիա
Նախագծին մասնակցում են ոչ միայն գործող էքսկուրսավարները, այլև ուսանողները։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T15:27+0400
2025-03-04T15:27+0400
2025-03-04T15:27+0400
գյումրի
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստանում ռուսական տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86389433_0:0:853:480_1920x0_80_0_0_8707e1f89f37021e114e3b13c8b75e59.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան Գյումրիում գործարկել են էքսկուրսավարների դպրոց, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:Սա զբոսաշրջության ոլորտում առաջին կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ:Էքսկուրսավարների համար դասընթացներն անցկացվում են Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետների մասնակցությամբ:Ծրագիրը ներառում է չորս հիմնական մոդուլ՝ Հայաստանի պատմության վերաբերյալ ամփոփ դասախոսություններ, Ալեքսանդրապոլի (Գյումրիի անվանումը 1837-1924թթ.) պատմության վերաբերյալ խորացված դասընթաց, զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի գործնական պարապմունքներ և միջազգային զբոսաշրջության ոլորտի կարևորագույն գործիք հանդիսացող «AMADEUS» ամրագրման համակարգի յուրացում:Նախագծին մասնակցում են ոչ միայն գործող էքսկուրսավարները, այլև ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կապել զբոսաշրջության հետ:Նախագծի շրջանակներում սահմանվել են կետեր ամբողջ Հայաստանում, որոնք այս կամ այն չափով արտացոլում են ռուս-հայկական պատմությունը, երկու ազգերի համագործակցությունը:«Ներկայում ունենք 60 նման կետ։ Ժամանակի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ Գյումրիի որոշ հիշարժան վայրեր կարող են դառնալ յուրահատուկ զբոսաշրջային երթուղու մաս», - ասել է Բերյանևը։Ծրագրի եզրափակիչը կլինի հեղինակային զբոսաշրջային տուրի մշակումը, որը շրջանավարտները կներկայացնեն որպես ամփոփիչ նախագիծ:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86389433_37:0:722:514_1920x0_80_0_0_e426ee3389dd04574c546642a539fe02.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստանում ռուսական տուն
գյումրի, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստանում ռուսական տուն
Ռուսական տունը և Հայաստանի ԳԱ-ն Գյումրիում էքսկուրսավարների դպրոց են բացել
Նախագծին մասնակցում են ոչ միայն գործող էքսկուրսավարները, այլև ուսանողները։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան Գյումրիում գործարկել են էքսկուրսավարների դպրոց, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Սա զբոսաշրջության ոլորտում առաջին կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ:
Էքսկուրսավարների համար դասընթացներն անցկացվում են Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետների մասնակցությամբ:
Ծրագիրը ներառում է չորս հիմնական մոդուլ՝ Հայաստանի պատմության վերաբերյալ ամփոփ դասախոսություններ, Ալեքսանդրապոլի (Գյումրիի անվանումը 1837-1924թթ.) պատմության վերաբերյալ խորացված դասընթաց, զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի գործնական պարապմունքներ և միջազգային զբոսաշրջության ոլորտի կարևորագույն գործիք հանդիսացող «AMADEUS» ամրագրման համակարգի յուրացում:
Նախագծին մասնակցում են ոչ միայն գործող էքսկուրսավարները, այլև ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կապել զբոսաշրջության հետ:
Ամեն ինչ սկսվեց ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզների գործարկումից, որոնցում ներառված են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանները,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիի ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը։
Նախագծի շրջանակներում սահմանվել են կետեր ամբողջ Հայաստանում, որոնք այս կամ այն չափով արտացոլում են ռուս-հայկական պատմությունը, երկու ազգերի համագործակցությունը:
«Ներկայում ունենք 60 նման կետ։ Ժամանակի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ Գյումրիի որոշ հիշարժան վայրեր կարող են դառնալ յուրահատուկ զբոսաշրջային երթուղու մաս», - ասել է Բերյանևը։
Ծրագրի եզրափակիչը կլինի հեղինակային զբոսաշրջային տուրի մշակումը, որը շրջանավարտները կներկայացնեն որպես ամփոփիչ նախագիծ: