00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պեսկովը դրական է որակել Զելենսկու պատրաստակամությունը խաղաղ կարգավորման վերաբերյալ

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը սոցցանցերում իր գրառման մեջ նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` խաղաղությանը միտված բանակցությունները սկսելու պատրաստակամությունը, սակայն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռևս արգելք է գործում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։
Մարտի 5–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարեց, որ նամակ է ստացել Զելենսկուց, որում հավաստիացնում է, որ պատրաստ է հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ուկրաինայում խաղաղության հարցով։ Մինչ այդ Զելենսկին գրառում էր կատարել X սոցցանցում, որտեղ երախտագիտություն էր հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին օգնության համար և հայտարարել «պատերազմը արագ ավարտելու» Կիևի պատրաստակամության մասին։
«Դրական եմ գնահատում Զելենսկու պատրաստակամությունը: Հարցն այն է, թե ում հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Առայժմ Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու իրավական արգելքն ուժի մեջ է: Ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է, բայց դետալները դեռ չեն փոխվում»,– լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Մեկնաբանելով Լուկաշենկոյի հրավերը Թրամփին, Պուտինին և Զելենսկուն Բելառուսում բանակցություններ վարելու վերաբերյալ՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Մինսկը լավագույն վայրը կլիներ Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար, սակայն այդ տարբերակը դեռ որևէ կերպ չի քննարկվել։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը դրանց նկատմամբ արգելք է մտցրել օրենսդրական մակարդակով։ 2022 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բանակցություններ վարել ՌԴ ղեկավարության հետ։
Լրահոս
0