00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ժամանակն է դադարեցնելու այս խելագարությունը. Թրամփը` ուկրաինական հակամարտության մասին

© Getty Images / Andrew HarnikԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսի առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսի առաջ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը «հզոր ազդանշաններ» է ստացել խաղաղություն կնքելու պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անխոնջ ջանքեր» է գործադրում Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար և երկխոսություն է պահպանում երկու կողմերի հետ։
«Ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը, ժամանակն է վերջ տալ այս անիմաստ պատերազմին», – Կոնգրեսին դիմելով` ասել է Թրամփը։
Նրա խոսքով` Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը «հզոր ազդանշաններ» է ստացել խաղաղություն կնքելու պատրաստակամության մասին։
«Մի՞թե դա հիանալի հանգուցալուծում չէր լինի» – ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է ավարտել հնարավորինս արագ, և դրա համար բոլոր կողմերի փոխգործակցությունն է պահանջվում։
Ռուսաստանի հետ գործերը շատ լավ են ընթանում. Թրամփ
«Եթե ցանկանում եք դադարեցնել պատերազմը, պետք է խոսեք երկու կողմերի հետ»,– ասել է Թրամփը։
Նա հայտնել է նաև, որ նամակ է ստացել Վլադիմիր Զելենսկուց, որում նա պատրաստակամություն է հայտնում հնարավորինս արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Այսօր կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ` երկարատև խաղաղության հասնելու համար», – ասել է ԱՄՆ առաջնորդը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:
Լրահոս
0