https://arm.sputniknews.ru/20250304/zelenskin-nervoghutjun-e-khndrel-trampi-het-vetshic-hetvo-ev-asel-hamadzajn-e-banakcutjunneri-86416475.html
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփի հետ վեճից հետո և ասել` համաձայն է բանակցությունների
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփի հետ վեճից հետո և ասել` համաձայն է բանակցությունների
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T22:12+0400
2025-03-04T22:12+0400
2025-03-05T09:36+0400
վլադիմիր զելենսկի
ամն
դոնալդ թրամփ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_0:84:1600:984_1920x0_80_0_0_6f5128ae60b85ad1c26b9102c6370b95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:Զելենսկին հայտարարել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են խաղաղության հասնելու համար աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարությամբ»: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մոտեցնի երկարաժամկետ խաղաղությունը»,-գրել է նա:Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:Ավելի վաղ Զելենսկին, գտնվելով Եվրոպայում, հրաժարվել էր ընդունել իր մեղքը Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած լեզվակռվի համար և հայտարարել էր, որ դեռ հույս ունի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ:Նշենք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0d3b6be1438bfe3816651afeb8cd9936.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա
վլադիմիր զելենսկի, ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփի հետ վեճից հետո և ասել` համաձայն է բանակցությունների
22:12 04.03.2025 (Թարմացված է: 09:36 05.03.2025) Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
«Ուրբաթ օրը Վաշինգտոնում Սպիտակ տանը մեր հանդիպումը այնպես չընթացավ, ինչպես ենթադրվում էր։ Ափսոս, որ այդպես եղավ։ Ամեն ինչ շտկելու ժամանակն է։ Մենք կցանկանայինք կառուցողական դարձնել ապագա համագործակցությունն ու հաղորդակցությունը»,-գրել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են խաղաղության հասնելու համար աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարությամբ»: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։
«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մոտեցնի երկարաժամկետ խաղաղությունը»,-գրել է նա:
Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
Ավելի վաղ Զելենսկին, գտնվելով Եվրոպայում, հրաժարվել էր ընդունել իր մեղքը Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած լեզվակռվի համար և հայտարարել էր, որ դեռ հույս ունի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ:
Նշենք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։