https://arm.sputniknews.ru/20250305/baqvum-datum-en-voch-miajn-kvonkret-andzanc-ajlev-arcakhi-inqnvorvoshman-iravunqy-ohanjan-86428575.html
Բաքվում դատում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը. Օհանյան
Բաքվում դատում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը. Օհանյան
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանի կարծիքով` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք... 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T12:18+0400
2025-03-05T12:18+0400
2025-03-05T14:25+0400
սեյրան օհանյան
գերի
բաքու
դատ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86150710_0:98:946:630_1920x0_80_0_0_0ba40f3dc6364be02933b35a8256a985.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը, և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի ՀՀ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ըստ Օհանյանի` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։ Բացի այդ, Օհանյանի կարծիքով, այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի` միջազգային ատյաններում։«Եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում ՀՀ իշխանությունների կողմից, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, և այն պետք է երևա ՀՀ–ում. իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ և անմիջական կապի մեջ լինեն նրանց հետ»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։Ըստ նրա` անընդհատ Ադրբեջանին զիջելը որևէ լավ տեղ չի տանելու, և մի օր դրա դեմը պետք է առնել։ Նա այն համոզման է, որ դրա միակ ճանապարհը ՀՀ պարտված իշխանությունների հեռանալն է։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86150710_0:0:840:630_1920x0_80_0_0_a43f76e49c0231439d2dabfd4c4078ac.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, գերի, բաքու, դատ, ռուբեն վարդանյան
սեյրան օհանյան, գերի, բաքու, դատ, ռուբեն վարդանյան
Բաքվում դատում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը. Օհանյան
12:18 05.03.2025 (Թարմացված է: 14:25 05.03.2025) Սեյրան Օհանյանի կարծիքով` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը, և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի ՀՀ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բաքվում պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն օրինական ճանապարհով է ընտրվել, և նրանք մեր մարտական ընկերներներն են։ Նրանց նկատմամբ այսօր անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում»,– ընդգծեց նա։
Ըստ Օհանյանի` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։ Բացի այդ, Օհանյանի կարծիքով, այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի` միջազգային ատյաններում։
«Եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում ՀՀ իշխանությունների կողմից, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, և այն պետք է երևա ՀՀ–ում. իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ և անմիջական կապի մեջ լինեն նրանց հետ»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ նրա` անընդհատ Ադրբեջանին զիջելը որևէ լավ տեղ չի տանելու, և մի օր դրա դեմը պետք է առնել։ Նա այն համոզման է, որ դրա միակ ճանապարհը ՀՀ պարտված իշխանությունների հեռանալն է։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։