00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են ևս 2 մարդ. ինչպես են նրանք անցկացրել շատ ցուրտ գիշերը

Բաժանորդագրվել
Մանե Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանի խոսքով` հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Հավելեց` իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Ազատության հրապարակ` պարզելու, թե ինչպես են նրանք անցկացրել շատ ցուրտ գիշերն այնտեղ և ինչպես են զգում իրենց։
Երեկ հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանք պատմել են, որ երեկ երեկոյան շտապօգնություն են հրավիրել, որովհետև տղաներից մեկի վերջույթները թմրել էին։ Գիշերը շատ ցուրտ է եղել, և ոստիկանները թույլ են տվել փակել վրանը։
Հացադուլին միացած Վարդան Ավագյանն ասում է, որ ցուրտ է, բայց իրենց պայմանները շատ ավելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի պայմաններ են այնտեղ։
«Միացել եմ հացադուլին, որ խնդրեմ Ռուբեն Վարդանյանին դադարեցնի հացադուլը, քանզի արդեն անդառնալի առողջական խնդիրների առաջ է կանգնած»,– նշեց Ավագյանը։
Մեզ հետ զրույցում Մանե Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանը նշեց, որ հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Հավելեց` իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։ Մենք չկարողացանք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, քանի որ սաստիկ ցուրտն արագացնում է օրգանիզմի ռեսուրսների սպառումը, և տիկին Թանդիլյանը պետք է հնարավորինս խնայի ուժերը և ռեսուրսները, այդ թվում՝ քիչ խոսելով։
«Անգամ գտնվելով Բաքվի բանտում՝ Ռուբեն Վարդանյանը պայքարում է հայկական արժանապատվության համար և իր սկզբունքայնությունն է դրսևորում այս կեղծ դատավարության ժամանակ։ Հույս ունենք, որ Ռուբեն Վարդանյանը մեր խնդրանքին ընդառաջ կգնա և կպայքարենք այլ գործիքներով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ազատության հրապարակում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ 13 օրերի հացադուլը լուրջ անդրադարձ է ունենում Ռուբեն Վարդանյանի առողջության վրա, ինչը նաև վերջին դատական նիստի լուսանկարներում էլ երևում էր։ Ուստի Մանե Թանդիլյանը, Արտավազդ Լալայանն ու Վարդան Ավագյանն այս քայլով իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին և խնդրում նրան հրաժարվել այս ծայրահեղ քայլից։
© Sputnik / Marianna PaytyanՀացադուլ անող քաղաքացիները
Мане Тандилян во время голодовки на площади Свободы (2 марта 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2025
Հացադուլ անող քաղաքացիները
«Ինֆորմացիայի փոխանցումն, իհարկե, բավականին սահմանափակ է, որովհետև միայն Ադրբեջանի իշխանություններն են որոշում մեր հայրենակիցների և իրենց ընտանիքների անդամների հեռախոսակապի պարբերականությունը։ Հույս ունենք, որ առաջիկա օրերին կապի միջոցներով որևէ կերպ այս ինֆորմացիան կհասնի պարոն Վարդանյանին։ Մյուս կողմից ոչինչ չանելն էլ որևէ օգուտ չի տա, դրա համար թեկուզ այս փոքրիկ քայլերով պետք է պայքարի ճանապարհ սկսենք»,- նշեց Առաքելյանը։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին
Լրահոս
0