https://arm.sputniknews.ru/20250301/mane-tandiljany-hacadul-e-sksum-erevani-azatutjan-hraparakum-86302833.html
Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում
Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Նա կոչ է արել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։ 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T20:20+0400
2025-03-01T20:20+0400
2025-03-01T21:15+0400
մանե թանդիլյան
ռուբեն վարդանյան
բաքու
հացադուլ
ազատության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86303408_0:420:1920:1500_1920x0_80_0_0_826af5545363f6e8a0a72ed0dd9e13cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում՝ կոչ անելով Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։Նա պարզաբանել է՝ սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ «Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։ Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ»,-նշված է հայտարարության մեջ։Հավելենք, որ փետրվարի 28-ին բողոքի ակցիայի ժամանակ Մանե Թանդիլյանը հայտարարել էր.Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
բաքու
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում
2025-03-01T20:20+0400
true
PT0M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86303408_0:240:1920:1680_1920x0_80_0_0_8fbbbfc303105c9e5df245de8062d020.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանե թանդիլյան, ռուբեն վարդանյան, բաքու, հացադուլ, ազատության հրապարակ
մանե թանդիլյան, ռուբեն վարդանյան, բաքու, հացադուլ, ազատության հրապարակ
Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում
20:20 01.03.2025 (Թարմացված է: 21:15 01.03.2025) Նա կոչ է արել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում Երևանի Ազատության հրապարակում՝ կոչ անելով Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։
Այս մասին նա հայտնել է իր
ֆեյսբուքյան էջում։
«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները»,-գրել է Թանդիլյանը։
Նա պարզաբանել է՝ սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։
«Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։ Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ»,-նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ փետրվարի 28-ին բողոքի ակցիայի ժամանակ Մանե Թանդիլյանը
հայտարարել էր.«Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում` գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում և նրան ցմահ են դատելու»,-մասնավորապես ասել էր Թանդիլյանը՝ ՀՀ կառավարությանը մեղադրելով հանցավոր անգործության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։