00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

28 ՀԿ Կարմիր խաչին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել բոլոր հայ գերիների համար

© PhotoՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում հույս ունեն, որ ԿԽՄԿ-ում առաջնահերթություն կտրվի հայ գերիների հարցին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. 28 հասարակական կազմակերպություն բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին` կոչ անելով, որ նրա ղեկավարած կառույցը գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանում հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և քաղաքական դրդապատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների հետ կապված։ Տեղեկությունը հայտնում է «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալությունը։
Նշենք, որ նախորդ շաբաթվանից հայտնի է դարձել Ռուբեն Վարդանյանի հացադուլի մեջ գտնվելու և առողջական վիճակի վատթարացման մասին։ Վերջին «դատավարության» ժամանակ էլ նրա դեմքին առերևույթ խոշտանգման հետքեր և կապտուկներ էին նկատվում։
Շատ ծանր տպավորություն է թողել․ ԱԽՔ-ը՝ Ռուբեն Վարդանյանի լուսանկարի մասին
Կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնել Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների վիճակի վերաբերյալ։ Նրանք նշել են նաև, որ Վարդանյանն արդեն տևական ժամանակ է` հացադուլի մեջ է ու առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
«Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, որոնք ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։
«Մենք կոչ ենք անում անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին` անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով, ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն, հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել` ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն»,– ասված է նամակում։
ՀԿ–ները նաև պահանջում են ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին, ինչպես նաև գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։
Նամակում նշվում է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած չլինի:
Լուռ ակցիա ՄԱԿ–ի գրասենյակի մոտ. հայ ռազմագերիների «դատը» Ալիևի վրեժխնդրությունն է
Կազմակերպությունները պահանջում են ԿԽՄԿ–ից, որպեսզի կանոնավոր այցելություններ իրականացվեն ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիների մոտ՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։ Նրանք նաև կոչ են անում գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում, ուստի ձեր միջամտությունն այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև անհրաժեշտ»,– ասված է Էգերին ուղղված նամակում։
ՀԿ–ները հույս են հայտնել, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Լրահոս
0