https://arm.sputniknews.ru/20250228/shat-tsanr-tpavvorutjun-e-tvoghel-akhq-y-ruben-vardanjani-lusankari-masin-86251656.html
Շատ ծանր տպավորություն է թողել․ ԱԽՔ-ը՝ Ռուբեն Վարդանյանի լուսանկարի մասին
Շատ ծանր տպավորություն է թողել․ ԱԽՔ-ը՝ Ռուբեն Վարդանյանի լուսանկարի մասին
Sputnik Արմենիա
Գրիգորյանի խոսքով՝ գործադրվող ջանքերի մասին հրապարակային խոսելը ճիշտ չէ. հարցը նուրբ է, իսկ տարվող աշխատանքները՝ ամենօրյա։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T16:29+0400
2025-02-28T16:29+0400
2025-02-28T16:30+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ադրբեջան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_0:0:1600:900_1920x0_80_0_0_7c32cf42429750cd85073d07e96949c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վրա շատ ծանր տպավորություն են թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների դատավարության լուսանկարները։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Գրիգորյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել։Նա ճիշտ չի համարում կառավարության գործադրած ջանքերի մասին առավել մանրամասն հրապարակային խոսելը. հարցը շատ նուրբ է, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքն ամենօրյա ու ամենժամյա է։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_200:0:1400:900_1920x0_80_0_0_b838d75d85de7085a8eb4853dde4fe04.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, գերի
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, գերի
Շատ ծանր տպավորություն է թողել․ ԱԽՔ-ը՝ Ռուբեն Վարդանյանի լուսանկարի մասին
16:29 28.02.2025 (Թարմացված է: 16:30 28.02.2025) Գրիգորյանի խոսքով՝ գործադրվող ջանքերի մասին հրապարակային խոսելը ճիշտ չէ. հարցը նուրբ է, իսկ տարվող աշխատանքները՝ ամենօրյա։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վրա շատ ծանր տպավորություն են թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների դատավարության լուսանկարները։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Գրիգորյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել։
«Լուծումն այն է, որ այս պահին հաստատված բոլոր 23 գերիներն ազատվեն ու վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել»,- նշեց Գրիգորյանը։
Նա ճիշտ չի համարում կառավարության գործադրած ջանքերի մասին առավել մանրամասն հրապարակային խոսելը. հարցը շատ նուրբ է, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքն ամենօրյա ու ամենժամյա է։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին
Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։