00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է

© PhotoРубен Варданян во время суда (13 февраля 2025). Баку
Рубен Варданян во время суда (13 февраля 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2025
Բաժանորդագրվել
Վարդանյանին առողջությանը և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի պայմաններում դատական քննությանը մասնակցելուն հարկադրելը առնվազն դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, նշել է իրավաբանը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է նրա հացադուլ հայտարարելուց գրեթե մեկ շաբաթ անց: Այս մասին ասվում է Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ։
Ինչպես նշել է փաստաբանը, մեղադրողները պնդել են, որ Վարդանյանը ներկա է եղել շինծու դատավարությանը, թեև նա գիտակցությունը կորցնելու եզրին էր: Հացադուլի 6 օրվա ընթացքում Վարդանյանը կորցրել է 6 կգ, նրա զարկերակային ճնշումը բարձր է։
«Երեկ Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվեց առանց ընդհատումների՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և հետաձգման բազմաթիվ խնդրանքներին։ Մասնավորապես, Ռուբենի մոտ արձանագրվել է վտանգավոր բարձր արյան ճնշում, որը կազմում է 140/110, որը դասակարգվում է որպես 2-րդ փուլի բարձր արյան ճնշում և համարվում է, որ բժշկական օգնության կարիք ունի: Այս պահին նա նիհարել է 6 կգ-ով։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր էր։ Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։»,- ասվում է հայտարարության մեջ։
Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նրան, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել: Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։
«Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է»,-նշված է գրառման մեջ։
Գենսերը նշել է, որ Վարդանյանին իր առողջությանը և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի պայմաններում այդ դատավարությանը մասնակցելուն հարկադրելը առնվազն դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ է:
«Ես կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն ադրբեջանցի բանտարկյալներին, շտապ կարգով պահանջել մուտք գործել Ռուբենի մոտ բանտ։ Բացի այդ, ես խնդրում եմ անկախ դիտորդներին հետևել Ռուբենի դատավարությանը Բաքվում՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները չեն խախտվի դատավարության ընթացքում»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։
Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատարանում
Նա նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը թույլ տալ միջազգային թիմի բժշկին այցելել նրան բանտում, որպեսզի անհապաղ տրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնությունը, ներառյալ վիճակի կանոնավոր մոնիտորինգը և հետաձգի դատավարությունը մինչև Վարդանյանի հացադուլի ավարտը:
«Ես նաև կոչ եմ անում համաշխարհային առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Փաշինյանին, դատապարտել Ռուբենի դեմ ցուցադրական դատավարությունը՝ որպես քաղաքականապես մոտիվացված և անօրինական», - ընդգծել Է իրավաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Լրահոս
0