00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե լռենք, ոչ մի հայ ապահով չի լինի. Ռուբեն Վարդանյանի որդին կոչով դիմել է հայությանը

© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Բաժանորդագրվել
Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ում, Եվրոպայում կամ Հայաստանում ապրելը չի ապահովագրում աշխարհասփյուռ հայությանը ադրբեջանական ագրեսիայից։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, կոչ է անում պայքարել Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունների դեմ` ընդդեմ իր հոր և մյուս հայ քաղբանտարկյալների։ Դավիթը տեսաուղերձով է դիմել աշխարհասփյուռ հայությանը։
«Պատրանք է մտածել, թե միայն այն պատճառով, որ մենք ֆիզիկապես ապրում ենք Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում, Լոնդոնում կամ Երևանում, ապա ապահով ենք հայերի դեմ ագրեսիայից: Մենք չենք կարող լուռ մնալ և թույլ տալ, որ դա տեղի ունենա: Եթե Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալները, այդ թվում իմ հայրը, ազատ չարձակվեն, ոչ մի հայ ապահով չի լինի։ Սա Ադրբեջանի կառավարության կողմից աշխարհի բոլոր հայերին ուղարկված հստակ ուղերձ էր։ Բոլորս պետք է համախմբվենք, որպեսզի հանդես գանք միասնական ճակատով և պահանջենք, որ իրենց կրոնի կամ էթնիկ պատկանելության համար հայերը չհետապնդվեն։ Ժամանակն է, որ մենք` որպես աշխարհասփյուռ հայեր, միավորվենք և մի կողմ դնենք մեր տարաձայնությունները»,– ուղերձում նշել է Վարդանյանի որդին։
Նա վստահեցրել է, որ բոլոր կեղծ դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Դավիթ Վարդանյանը շեշտել է, որ հնարավոր է` հայրը հացադուլից հերթական անգամ խոշտանգումների է ենթարկվել, ինչպես դա եղել է 2024 թվականի ապրիլին։
Գործարարի որդին կոչ է արել խոսել, գործել ու ավելին անել հայ բանտարկյալների առջև ծառացած անարդարությունների մասին բարձրաձայնելու համար։
Նա առանձին դիմել է նաև ԱՄՆ հայկական սփյուռքին, որպեսզի ժողովուրդը դիմի սենատորներին, խոսի նրանց հետ, նամակներ գրի` ԱՄՆ վարչակազմի համար թեման կարևոր դարձնելու միտումով։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում մեկ շաբաթ առաջվանից հացադուլ է սկսել։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Լրահոս
0