https://arm.sputniknews.ru/20250218/tiran-khachatrjani-khapanman-mijvocy-pvokhvec-85903683.html
Անհապաղ ազատ արձակել. Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց
Անհապաղ ազատ արձակել. Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց
Sputnik Արմենիա
Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T15:05+0400
2025-02-18T15:05+0400
2025-02-18T16:04+0400
տնային կալանք
տիրան խաչատրյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561114_0:0:1600:901_1920x0_80_0_0_071e36537ad40946ce38fa2098bbcc2e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց։ Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց գրավը վճարելու պայմանով։Ի՞նչ է տեղի ունեցել Արամուսում. ՔԿ–ն` Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասինԳրավի վճարման կտրոնը Սյունիքի մարզի դատարան պետք է ներկայացվի եռօրյա ժամկետում։ Նշենք, որ պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին էր ներկայացրել Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի մասը։ Միջնորդության մեջ նշված էր նաև, որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։Պաշտպանը հավելեց՝ գրեթե 5 տարի քննվող քրեական գործի ընթացքին նա ոչ միայն չի խոչընդոտել, այլև պատրաստակամորեն ցուցմունքներ է տվել, իր գիտելիքներով օգնել։Տիրան Խաչատրյանի պաշտպանն ընթերցեց այն հիմքերը, որոնք թվարկված են եղել հունվարի 5-ին դատարանի (դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ)՝ կալանքի նշանակման որոշման մեջ։ Մասնավորապես, դատարանն էական է համարել ենթադրյալ հանցանքի բնույթը, դրա բացառիկությունն ու քննարկվող փաստական հանգամանքների պատմական և զգայուն բնույթը, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը դատարանը համարել է իրավաչափ՝ էական համարելով նաև մեղադրյալի կողմից մեղքը չընդունելու, իրեն մեղավոր չճանաչելու հանգամանքը։ Ըստ փաստաբանի՝ դատարանի այս որոշմամբ արդեն խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։Դատարանը նաև նշել էր, որ քրեական դատավարությունը կրում է ճանաչողական բնույթ, նպատակ է հետապնդում պատշաճ վարութային ընթացակարգերով, դետալային մանրամասնություններով ու նրբություններով պարզել արդեն իսկ տեղի ունեցած և ավարտված արարքը։ Պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր «ճանաչողական բնույթ» ունեցող դատավարության համար կալանավորել Խաչատրյանին։Փաստաբանը նշում է՝ պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանն ու մյուսները որոշումներ են կայացրել, դեպքերից ավելի քան 4 տարի անց քննիչը, դատախազն իրենց սենյակներում նստած գնահատական են տալիս այս կամ այն որոշման վերաբերյալ։Նա նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո ընդամենը 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան, մինչդեռ դատարանի որոշման հիմքերում նշվում էր նաև, թե ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, և այս փուլում հնարավոր է՝ Տիրան Խաչատրյանը վկաների կամ գործի այլ մասնակիցների վրա ազդեցություն ունենա։Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանավորվել էր հունվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ նրա գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561114_133:0:1556:1067_1920x0_80_0_0_8522beef9e9bcc5c0fc40ce305b6cbd2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնային կալանք, տիրան խաչատրյան, դատարան
տնային կալանք, տիրան խաչատրյան, դատարան
Անհապաղ ազատ արձակել. Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց
15:05 18.02.2025 (Թարմացված է: 16:04 18.02.2025) Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց։ Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց գրավը վճարելու պայմանով։
Գրավի վճարման կտրոնը Սյունիքի մարզի դատարան պետք է ներկայացվի եռօրյա ժամկետում։
Նշենք, որ պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին էր ներկայացրել Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի մասը։ Միջնորդության մեջ նշված էր նաև, որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։
«Տիրան Խաչատրյանը 3 պատերազմների մասնակից է, որոնցից երկուսում վիրավորվել է։ Ռազմագիտությունից հեռու մարդիկ պատկերացնում են, թե Տիրան Խաչատրյանը փակ բունկերում, քարտեզի դիմաց նստած ասել է՝ դու գնա այստեղ, դու գնա այնտեղ։ Բայց այդպես չի եղել, Տիրան Խաչատրյանն օրհասական պահին վերցրել է ինքաձիգն ու ու մտել կռվի մեջ, երկու ոտքից վիրավորվել, լավ, էս պետությունն ունի՞ որոշակի պատասխանատվություն այս մարդու նկատմամբ»,- իր խոսքում ասաց Խաչատրյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։
Պաշտպանը հավելեց՝ գրեթե 5 տարի քննվող քրեական գործի ընթացքին նա ոչ միայն չի խոչընդոտել, այլև պատրաստակամորեն ցուցմունքներ է տվել, իր գիտելիքներով օգնել։
Տիրան Խաչատրյանի պաշտպանն ընթերցեց այն հիմքերը, որոնք թվարկված են եղել հունվարի 5-ին դատարանի (դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ)՝ կալանքի նշանակման որոշման մեջ։ Մասնավորապես, դատարանն էական է համարել ենթադրյալ հանցանքի բնույթը, դրա բացառիկությունն ու քննարկվող փաստական հանգամանքների պատմական և զգայուն բնույթը, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը դատարանը համարել է իրավաչափ՝ էական համարելով նաև մեղադրյալի կողմից մեղքը չընդունելու, իրեն մեղավոր չճանաչելու հանգամանքը։ Ըստ փաստաբանի՝ դատարանի այս որոշմամբ արդեն խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։
Դատարանը նաև նշել էր, որ քրեական դատավարությունը կրում է ճանաչողական բնույթ, նպատակ է հետապնդում պատշաճ վարութային ընթացակարգերով, դետալային մանրամասնություններով ու նրբություններով պարզել արդեն իսկ տեղի ունեցած և ավարտված արարքը։ Պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր «ճանաչողական բնույթ» ունեցող դատավարության համար կալանավորել Խաչատրյանին։
Փաստաբանը նշում է՝ պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանն ու մյուսները որոշումներ են կայացրել, դեպքերից ավելի քան 4 տարի անց քննիչը, դատախազն իրենց սենյակներում նստած գնահատական են տալիս այս կամ այն որոշման վերաբերյալ։
Նա նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո ընդամենը 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան, մինչդեռ դատարանի որոշման հիմքերում նշվում էր նաև, թե ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, և այս փուլում հնարավոր է՝ Տիրան Խաչատրյանը վկաների կամ գործի այլ մասնակիցների վրա ազդեցություն ունենա։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը
կալանավորվել էր հունվարի 5-ին։ Նրան
մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։
Հունվարի 28-ին
հայտնի դարձավ, որ նրա գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։