https://arm.sputniknews.ru/20250105/azgajin-hervos-tiran-khachatrjany-kalanavvorvec-84510612.html
Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։ 05.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-05T08:43+0400
2025-01-05T08:43+0400
2025-01-05T09:17+0400
տիրան խաչատրյան
կալանք
դատ
ազգային հերոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0e/27180421_0:46:1600:947_1920x0_80_0_0_07c1e52573ccbbfeb99ba3f4a0540fb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի 4–ի առավոտյան ձերբակալված ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։Նա նշել է, որ այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ), դրանից բացի, այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում։Հավելենք, որ Հ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի․ Տիրան Խաչատրյանը` սահմանազատման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0e/27180421_81:0:1513:1074_1920x0_80_0_0_c8fb6ae9e1677a51f167e01daaa8b557.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիրան խաչատրյան, կալանք, դատ, ազգային հերոս
տիրան խաչատրյան, կալանք, դատ, ազգային հերոս
Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
08:43 05.01.2025 (Թարմացված է: 09:17 05.01.2025) Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի 4–ի առավոտյան
ձերբակալված ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին
մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
«Ինչպես և ենթադրվում էր, 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանը, անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,–գրել է Խաչատրյանի պաշտպանը։
Նա նշել է, որ այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ), դրանից բացի, այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում։
Հավելենք, որ Հ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը
հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝
«Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա
կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց
ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։