https://arm.sputniknews.ru/20250128/tiran-khachatrjany-pashtpanakan-kvoghmy-pndum-e-vor-datakan-varujtn-irakanacvi-drnbac-rezhimvov-85205371.html
Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթը դռնբաց իրականացվի
Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթը դռնբաց իրականացվի
Sputnik Արմենիա
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ 28.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-28T15:34+0400
2025-01-28T15:34+0400
2025-01-28T16:05+0400
հայաստան
տիրան խաչատրյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561176_0:0:1600:901_1920x0_80_0_0_3613ac51778b4c5dd6e42b331220e492.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթն իրականացվի դռնբաց ռեժիմով։ Այս մասին ասվում է նրա փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Արմեն Անդրիկյանի հայտարարության մեջ:Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։Նրանք պնդում են, որ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։«Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին»,– ասված է հայտարարությունում։Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է հունվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561176_65:0:1488:1067_1920x0_80_0_0_f743a9d23655a959f51480fba276847c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիրան խաչատրյան, դատարան
հայաստան, տիրան խաչատրյան, դատարան
Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթը դռնբաց իրականացվի
15:34 28.01.2025 (Թարմացված է: 16:05 28.01.2025) Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթն իրականացվի դռնբաց ռեժիմով։ Այս մասին ասվում է նրա փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Արմեն Անդրիկյանի
հայտարարության մեջ:
Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
«Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան»,– նշել են պաշտպանները։
Նրանք պնդում են, որ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։
«Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը
կալանավորվել է հունվարի 5-ին։ Նրան
մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։