https://arm.sputniknews.ru/20250213/hh-qajlern-ughghvats-chen-voreve-gvortsynkervoj-dem-kvostanjany-evraintegrman-orinagtsi-masin-85737781.html
ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ․ Կոստանյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ․ Կոստանյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ շարունակվում է երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T13:28+0400
2025-02-13T13:28+0400
2025-02-13T15:54+0400
հհ կառավարություն
նիկոլ փաշինյան
ռուսաստան
պաշտոնական այց
վահան կոստանյան
փոխնախարար
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995316_0:44:1600:944_1920x0_80_0_0_25a88699df6066d1919b9894634bacd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եվրաինտեգրման վերաբերյալ օրինագիծն ու ամբողջ գորընթացն ուղղված չե՞ն արդյոք ՌԴ-ի դեմ։Նա նշեց, որ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ Այս համատեքստում, ըստ նրա, քաղաքացիական հասարակության և մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնված գործընթացը կառավարությունը համարել է դրական։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա նախատեսվու՞մ է, Կոստանյանը նշեց՝ երբ լինի, կառավարության գործընկերները կիրազեկեն։ Լրագրողի ճշգրտող հարցին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարն ասաց՝ ներկայում նման օրակարգ չկա։Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:ՀՀ Ազգային ժողովը փետվարի 12–ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995316_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e7df195660d113ee9329eabbcb1ea6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, ռուսաստան, պաշտոնական այց, վահան կոստանյան, փոխնախարար, եվրամիություն
հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, ռուսաստան, պաշտոնական այց, վահան կոստանյան, փոխնախարար, եվրամիություն
ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ․ Կոստանյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
13:28 13.02.2025 (Թարմացված է: 15:54 13.02.2025) ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ շարունակվում է երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եվրաինտեգրման վերաբերյալ օրինագիծն ու ամբողջ գորընթացն ուղղված չե՞ն արդյոք ՌԴ-ի դեմ։
Նա նշեց, որ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ Այս համատեքստում, ըստ նրա, քաղաքացիական հասարակության և մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնված գործընթացը կառավարությունը համարել է դրական։
«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,- ասաց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա նախատեսվու՞մ է, Կոստանյանը նշեց՝ երբ լինի, կառավարության գործընկերները կիրազեկեն։ Լրագրողի ճշգրտող հարցին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարն ասաց՝ ներկայում նման օրակարգ չկա։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից
52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը
հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ Ազգային ժողովը փետվարի 12–ին
առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։