https://arm.sputniknews.ru/20241210/hh-kyhn-hastatel-e-emin-andamakcelu-hamar-havaqvats-stvoragrutjunneri-vaverakanutjuny-83806675.html
ՀՀ ԿԸՀ–ն ստուգել է ԵՄ–ին անդամակցելու համար հավաքված ստորագրությունները. ի՞նչ է պարզվել
ՀՀ ԿԸՀ–ն ստուգել է ԵՄ–ին անդամակցելու համար հավաքված ստորագրությունները. ի՞նչ է պարզվել
Sputnik Արմենիա
Հանձնաժողովն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ` ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո... 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T16:45+0400
2024-12-10T16:45+0400
2024-12-10T17:04+0400
հայաստան
եվրամիություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/130/96/1309681_0:83:1600:983_1920x0_80_0_0_086ff0e3d1f20a52cf2e1c8f2ae2b319.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականության ստուգումը։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԸՀ–ի կայքում։Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել։Նշվում է, որ ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում` ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։Նախաձեռնության հեղինակները պատրաստվում են նախագիծ ներկայացնել ԱԺ, բայց եթե պատգամավորները հավանություն չտան, ապա, ըստ օրենսդրության, նրանք պետք է նոր ստորագրահավաք անցկացնեն հարցը հանրաքվեի դնելու համար։ Բայց այդ դեպքում արդեն 300 հազար ստորագրություն կպահանջվի։Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան ԵՄ–ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ է տեսնում, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանին ձգտում են դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել նրա` անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը: Զախարովան միևնույն ժամանակ հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հայ գործընկերների նպատակային աշխատանքը Հայաստանի սուվերեն իրավունքն է: Նա ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը չեն քննարկել այդ հարցը, բայց չի կարծում, որ այդ բանակցությունները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի վրա:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/130/96/1309681_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e0b1909bb8e0ef4d4a77f745237ba76e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, եվրամիություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ՀՀ ԿԸՀ–ն ստուգել է ԵՄ–ին անդամակցելու համար հավաքված ստորագրությունները. ի՞նչ է պարզվել
16:45 10.12.2024 (Թարմացված է: 17:04 10.12.2024) Հանձնաժողովն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ` ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականության ստուգումը։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԸՀ–ի կայքում։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել։
«Վավեր ստորագրությունները կազմել են 52351»,– ասված է ԿԸՀ–ի հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում` ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
Նախաձեռնության հեղինակները պատրաստվում են նախագիծ ներկայացնել ԱԺ, բայց եթե պատգամավորները հավանություն չտան, ապա, ըստ օրենսդրության, նրանք պետք է նոր ստորագրահավաք անցկացնեն հարցը հանրաքվեի դնելու համար։ Բայց այդ դեպքում արդեն 300 հազար ստորագրություն կպահանջվի։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան ԵՄ–ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ է տեսնում, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանին ձգտում են դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել նրա` անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը: Զախարովան միևնույն ժամանակ հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հայ գործընկերների նպատակային աշխատանքը Հայաստանի սուվերեն իրավունքն է: Նա ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը չեն քննարկել այդ հարցը, բայց չի կարծում, որ այդ բանակցությունները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի վրա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։