https://arm.sputniknews.ru/20250212/hh-azhn-arajin-yntercmamb-yndunec-emin-andamakcutjan-gvortsyntacy-meknarkelu-orinagitsy-85698295.html
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T13:17+0400
2025-02-12T13:17+0400
2025-02-12T13:24+0400
եվրամիություն
հայաստան
օրինագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925229_0:167:1600:1067_1920x0_80_0_0_11970b9d4c5f2efdecb79b6237df75dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։Ավելի վաղ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։Նշենք, որ օրինագծի շուրջ քննարկումները սկսվել են դեռ փետրվարի 11-ից։ Ընդդիմությունը վտանգներ է տեսնում այս օրինագծում։ Վստահ են, որ ՀՀ իշխանությունների օրոք հնարավոր չէ հասնել օրինակ` վիզայի ազատականացման։ Քննարկումների ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ Հայաստանը չի կարող հրաժարվել ԵԱՏՄ շուկայից` հօգուտ եվրոպական շուկայի, որքան էլ գրավիչ լինի ԵՄ–ին անդամակցելու գաղափարը։ Նախագծում ասվում է, որ ՀՀ–ն այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։Հիմնավորման մեջ ասվում է` ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության կայունության հաստատմանը, մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմամաբ ու կենսամակարդակի բարձրացմամբ և այլն։Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925229_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3867a14c22ffa97c04fcc707ebd0d1e8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, օրինագիծ
եվրամիություն, հայաստան, օրինագիծ
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը
13:17 12.02.2025 (Թարմացված է: 13:24 12.02.2025) «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։
Ավելի վաղ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Նշենք, որ օրինագծի շուրջ քննարկումները սկսվել են դեռ փետրվարի 11-ից։ Ընդդիմությունը վտանգներ է տեսնում այս օրինագծում։ Վստահ են, որ ՀՀ իշխանությունների օրոք հնարավոր չէ հասնել օրինակ` վիզայի ազատականացման։ Քննարկումների ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ Հայաստանը չի կարող հրաժարվել ԵԱՏՄ շուկայից` հօգուտ եվրոպական շուկայի, որքան էլ գրավիչ լինի ԵՄ–ին անդամակցելու գաղափարը։
«Եվրաքվե» նախաձեռնության լիազորված ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան վստահեցրեց` ԵՄ–ին անդամակցելը չի ենթադրում ԵԱՏՄ–ից հրաժարվել։ Օրինագիծը կնպաստի տարածշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը։
Նախագծում ասվում է, որ ՀՀ–ն այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։
Հիմնավորման մեջ ասվում է` ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության կայունության հաստատմանը, մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմամաբ ու կենսամակարդակի բարձրացմամբ և այլն։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից
52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը
հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան: