https://arm.sputniknews.ru/20250212/eghats-riskern-aveli-riskajin-chen-darnum-pashinjany-evraintegrman-orinagtsi-masin-85716223.html
Եղած ռիսկերն ավելի ռիսկային չեն դառնում․ Փաշինյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
Եղած ռիսկերն ավելի ռիսկային չեն դառնում․ Փաշինյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետի կարծիքով՝ օրինագծով «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» է առաջարկվում ժողովրդին։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T18:31+0400
2025-02-12T18:31+0400
2025-02-12T18:40+0400
նիկոլ փաշինյան
եվրամիություն
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85671419_0:0:1670:940_1920x0_80_0_0_707b5a19dd09bb7b5425d191f843f0a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik․ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։Փաշինյանի կարծիքով՝ երբ այս օրենքն ամբողջապես ուժի մեջ մտած լինի, ժողովրդին առաջարկած կլինեն «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» ։ Վարչապետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է հասարակության մոտ ճիշտ սպասումներ ձևավորել։«Մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորվենք, որ մարդիկ չմտածեն, թե վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Սա կարևոր քայլ է, որ ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենաք»,- ընդգծեց Փաշինյանը։Նա վստահ է, որ օրենքը կարևոր բաղադրիչ է նաև անվտանգային առումով։Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:ՀՀ Ազգային ժողովն այսօր` փետվարի 12–ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85671419_0:0:1484:1113_1920x0_80_0_0_03d1c13b4a71173de04f5af0c4fc2cba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրամիություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան, եվրամիություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Եղած ռիսկերն ավելի ռիսկային չեն դառնում․ Փաշինյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին
18:31 12.02.2025 (Թարմացված է: 18:40 12.02.2025) Վարչապետի կարծիքով՝ օրինագծով «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» է առաջարկվում ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik․ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։
«Մենք շատ ռիսկեր ունենք, բայց սա որևէ ռիսկ ավելի ռիսկային չի դարձնում, այլ շատ ռիսկեր դարձնում է ավելի կառավարելի, քան նախկինում․․․ Երկագունդն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել, բայց մյուս կողմից` քայլ-քայլ պետք է կարողանանք բալանսների մեջ ապահովել նաև կայունություն»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե արդյոք օրինագիծն ունի՞ ռիսկեր Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վատացնելու համատեքստում։
Փաշինյանի կարծիքով՝ երբ այս օրենքն ամբողջապես ուժի մեջ մտած լինի, ժողովրդին առաջարկած կլինեն «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» ։ Վարչապետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է հասարակության մոտ ճիշտ սպասումներ ձևավորել։
«Մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորվենք, որ մարդիկ չմտածեն, թե վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Սա կարևոր քայլ է, որ ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենաք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա վստահ է, որ օրենքը կարևոր բաղադրիչ է նաև անվտանգային առումով։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից
52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը
հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ Ազգային ժողովն այսօր` փետվարի 12–ին,
առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։