00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը. ԱԱԾ նախկին տնօրեն

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Համբարձումյան
Միքայել Համբարձումյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025
Բաժանորդագրվել
Միքայել Համբարձումյանի խոսքով` ՀՀ ԱԱԾ–ի պահվածքը, որը պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է, մեսիջ էր Ադրբեջանին ու Թուրքիային, որ Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, և պետք է շարունակել համագործակցել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանում փոխվել է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պետական քաղաքականությունը։ Այս մասին գրառում է արել ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողի` Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
«ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է: Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված: Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում և Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել»,–գրել է Համբարձումյանը։
Նշենք` ՔԿ–ն իր հերթին պարզել էր, որ հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ֆեյսբուքյան էջում տեսանյութը հրապարակել է Ղարիբ Բաբայանը, և որ «տվյալ անձը տեսանյութի էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ է գրել՝ այդ կերպ տարածելով ՀՀ իշխանությունների և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։
Բաբայանի հանդեպ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նա ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Սակայն դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Լրահոս
0