https://arm.sputniknews.ru/20250131/parzvel-e-vovqer-en-adrbejaneren-ergel-erevanum-aats-n-aghmkaharujc-tesanjuti-masin-85309977.html
Պարզվել է` ովքեր են ադրբեջաներեն երգել Երևանում. ԱԱԾ-ն՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Պարզվել է` ովքեր են ադրբեջաներեն երգել Երևանում. ԱԱԾ-ն՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T11:08+0400
2025-01-31T11:08+0400
2025-01-31T11:12+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ադրբեջանցի
ադրբեջաներեն
երգ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_0:0:1000:563_1920x0_80_0_0_b7bb37f3e613a58b35cd8b0a3ba4d03a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Սոցցանցերում տարածված ու աղմուկ բարձրացրած տեսանյութի «գլխավոր հերոսները» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ արձագանքելով սոցցանցերում մեծ թվով օգտատերերի բարձրացրած աղմուկին։ԱԱԾ-ն նույնիսկ հրապարակել է տեսանյութում երևացող անձանց լուսանկարներն ու հայտնել նրանց անունները՝ Միլադ Ղահրամանիաֆշար, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու, Մեհդի Մոհամմադի, Համեդ Ազիզի Մալեկի, Նադեր Ղաֆարի։Նշենք, որ հունվարի 30-ի երեկոյան սոցցանցերում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ մարդիկ ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրել է, որ այս երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչներն անգիր գիտեն ու ժամանակին նաև հայերի համար էին երգում` որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_27:0:895:651_1920x0_80_0_0_5a8eefc5c45bb9020419cd44ea343ac1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, фото, ադրբեջանցի, ադրբեջաներեն, երգ, երևան
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, фото, ադրբեջանցի, ադրբեջաներեն, երգ, երևան
Պարզվել է` ովքեր են ադրբեջաներեն երգել Երևանում. ԱԱԾ-ն՝ աղմկահարույց տեսանյութի մասին
11:08 31.01.2025 (Թարմացված է: 11:12 31.01.2025) ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Սոցցանցերում տարածված ու աղմուկ բարձրացրած տեսանյութի «գլխավոր հերոսները» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ արձագանքելով սոցցանցերում մեծ թվով օգտատերերի բարձրացրած աղմուկին։
ԱԱԾ-ն նույնիսկ հրապարակել է տեսանյութում երևացող անձանց լուսանկարներն ու հայտնել նրանց անունները՝ Միլադ Ղահրամանիաֆշար, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու, Մեհդի Մոհամմադի, Համեդ Ազիզի Մալեկի, Նադեր Ղաֆարի։
«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հունվարի 30-ի երեկոյան սոցցանցերում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ մարդիկ ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրել է, որ այս երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչներն անգիր գիտեն ու ժամանակին նաև հայերի համար էին երգում` որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։