https://arm.sputniknews.ru/20250202/gharib-babajany-chkalanavvorvec-datarany-merzhec-mijnvordutjuny-85376938.html
Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը
Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը
Sputnik Արմենիա
70–ամյա Ղարիբ Բաբայանն արցախցի է, նա գիտնական է ու կրթության կազմակերպիչ։ 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T09:39+0400
2025-02-02T09:39+0400
2025-02-02T10:11+0400
կալանք
ղարիբ բաբայան
տեսանյութեր
տեսանյութ
երգ
ադրբեջան
հանրապետության հրապարակ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/02/85377331_0:0:1280:720_1920x0_80_0_0_d0d18749dd29e98bab4c0b626498c9bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողը` Ղարիբ Բաբայանը, չկալանավորվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Այս մասին հայտնեց Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը: Փաստաբանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ՔԿ–ն իր հերթին պարզել էր, որ հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ֆեյսբուքյան էջում տեսանյութը հրապարակել է Ղարիբ Բաբայանը, և որ «տվյալ անձը տեսանյութի էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ է գրել՝ այդ կերպ տարածելով ՀՀ իշխանությունների և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։Բաբայանի հանդեպ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նա ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։Հավելենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր` 70–ամյա Ղարիբ Բաբայանն արցախցի է, նա գիտնական է ու կրթության կազմակերպիչ։
ադրբեջան
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Гариба Бабаяна выпустили прямо из зала суда
Sputnik Արմենիա
Гариба Бабаяна выпустили прямо из зала суда
2025-02-02T09:39+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/02/85377331_296:0:1256:720_1920x0_80_0_0_7b9b80de5c90bf1b2aa9a77e7d110eb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, ղարիբ բաբայան, видео, տեսանյութեր, տեսանյութ, երգ, ադրբեջան, հանրապետության հրապարակ, արցախ
կալանք, ղարիբ բաբայան, видео, տեսանյութեր, տեսանյութ, երգ, ադրբեջան, հանրապետության հրապարակ, արցախ
Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը
09:39 02.02.2025 (Թարմացված է: 10:11 02.02.2025) 70–ամյա Ղարիբ Բաբայանն արցախցի է, նա գիտնական է ու կրթության կազմակերպիչ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողը` Ղարիբ Բաբայանը, չկալանավորվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Այս մասին հայտնեց Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն
հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ–ն իր հերթին
պարզել էր, որ հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ֆեյսբուքյան էջում տեսանյութը հրապարակել է Ղարիբ Բաբայանը, և որ «տվյալ անձը տեսանյութի էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ է գրել՝ այդ կերպ տարածելով ՀՀ իշխանությունների և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։
Բաբայանի հանդեպ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նա ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Հավելենք, որ փաստաբան
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր` 70–ամյա Ղարիբ Բաբայանն արցախցի է, նա գիտնական է ու կրթության կազմակերպիչ։