https://arm.sputniknews.ru/20250124/hiastapecnvogh-e-vardanjani-pastabany-gerineri-nkatmamb-hh-ishkhanutjan-verabermunqi-masin-85111435.html
Հիասթափեցնող է. Վարդանյանի փաստաբանը` գերիների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի մասին
Հիասթափեցնող է. Վարդանյանի փաստաբանը` գերիների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը համոզված է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը պետք է լիներ Հայաստանի կառավարության առաջնահերթ մտահոգությունը։ 24.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-24T20:26+0400
2025-01-24T20:26+0400
2025-01-24T20:28+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
բաքու
նիկոլ փաշինյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84900715_0:0:1600:901_1920x0_80_0_0_7dbcc5f953d5af7f8c2b0e2f04f53c66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, և այդ վերաբերմունքը հիասթափեցնող է։ Այս մասին The Armenian Report-ին տված հարցազրույցում ասել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։Հայտնել ենք, որ հունվարի 22–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվում «դատվող» հայ գերիների մասով, նշել էր, որ մտահոգիչ է 16 հայ պատանդի նկատմամբ իրականացվող «դատավարությունը», բայց պետք չէ հրապարակային հայտարարություններով վնասել գործին։Նա համոզված է, որ Հայաստանի իշխանություններն են, որ առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն հայ գերիներին ազատելու համար։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84900715_53:0:1600:1160_1920x0_80_0_0_2e6bac16bb81ec2f7757d313ff51b4d0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, բաքու, նիկոլ փաշինյան, դատ, դատարան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, բաքու, նիկոլ փաշինյան, դատ, դատարան
Հիասթափեցնող է. Վարդանյանի փաստաբանը` գերիների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի մասին
20:26 24.01.2025 (Թարմացված է: 20:28 24.01.2025) Փաստաբանը համոզված է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը պետք է լիներ Հայաստանի կառավարության առաջնահերթ մտահոգությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, և այդ վերաբերմունքը հիասթափեցնող է։ Այս մասին The Armenian Report-ին տված հարցազրույցում ասել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։
Հայտնել ենք, որ հունվարի 22–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվում «դատվող» հայ գերիների մասով, նշել էր, որ մտահոգիչ է 16 հայ պատանդի նկատմամբ իրականացվող «դատավարությունը», բայց պետք չէ հրապարակային հայտարարություններով վնասել գործին։
«Դա հիասթափեցնող է, քանի որ Ռուբենը և մյուսները հայեր են, իսկ կառավարության գործն է` օգնել իր քաղաքացիներին, որոնք այլ երկրում հայտնվել են վատ վիճակում։ Իրականում հենց Հայաստանի կառավարությունը պետք է այլ երկրների կառավարություններին կոչ աներ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին։ Բայց կարծես այս հարցն առաջնահերթություն չէ նրանց համար», - ասել է Գենսերը:
Նա համոզված է, որ Հայաստանի իշխանություններն են, որ առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն հայ գերիներին ազատելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: