00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ տեսանք` մտահոգիչ է. Փաշինյանը` Բաքվում հայ ռազմագերիների «դատավարության» մասին

© SputnikՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահեցրեց` դիվանագիտական օրակարգում հայ գերիների հարցը մշտապես առկա է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանում 16 հայ պատանդի նկատմամբ իրականացվող «դատավարությունը», բայց վստահ է` պետք չէ հրապարակային հայտարարություններով վնասել գործին։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվում «դատվող» հայ գերիների մասով։
Նշենք, որ հունվարի 17-ին և 21-ին Ադրբեջանում տեղի է ունեցել ապօրինի պահվող 16 հայ պատանդների գործով «դատավարությունը»։ Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
«Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք, և տեսանք այդ տեսարանները, իհարկե, մտահոգիչ են։ Պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում և օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, ու շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի արդյունքի հասնենք»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ինքը, իհարկե, կարող է հանդես գալ հայտարարություններով, որոնք համահունչ կլինեն հայրենասիրական տրամադրություններին, բայց նման հայտարարությունների ազդեցությունն ու հետևանքները այդ մարդիկ իրենց վրա կզգան բանտում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Լրահոս
0