https://arm.sputniknews.ru/20250122/jermuk-grup-ynkerutjan-dem-hajcvov-nisty-teghi-kunena-petrvari-14-in-85017825.html
«Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ հայցով նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին
«Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ հայցով նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին
Sputnik Արմենիա
Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել՝ պահանջելով 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցում և «Ջերմուկ» ընկերության արտադրանքի վաճառքի կասեցում: 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T14:15+0400
2025-01-22T14:15+0400
2025-01-22T14:15+0400
ռուսաստան
«ջերմուկ գրուպ» փբը
դատարան
նիստ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271143_0:8:1600:908_1920x0_80_0_0_6ac3046d3e42161b0cedf21595c2b141.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Ջերմուկի» շշից քացախաթթու խմած ու մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսևի ընտանիքի հայցով նախնական դատական նիստը կկայանա փետրվարին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 65-ամյա գործարարի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, բայց «Ջերմուկ գրուպ» ԲԲԸ-ի դեմ «վնասի վերականգնման» հայց են ներկայացրել նաև մահացածի այրին և դուստրերը` պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի փոխհատուցում և արտադրանքի վաճառքի կասեցում:Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել նաև հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271143_89:0:1513:1068_1920x0_80_0_0_17e7ab272072a03dbe7b7e8c2c76dc8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, «ջերմուկ գրուպ» փբը, դատարան, նիստ, մահ
ռուսաստան, «ջերմուկ գրուպ» փբը, դատարան, նիստ, մահ
«Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ հայցով նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին
Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել՝ պահանջելով 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցում և «Ջերմուկ» ընկերության արտադրանքի վաճառքի կասեցում:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Ջերմուկի» շշից քացախաթթու խմած ու մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսևի ընտանիքի հայցով նախնական դատական նիստը կկայանա փետրվարին։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 65-ամյա գործարարի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, բայց «Ջերմուկ գրուպ» ԲԲԸ-ի դեմ «վնասի վերականգնման»
հայց են ներկայացրել նաև մահացածի այրին և դուստրերը` պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի փոխհատուցում և արտադրանքի վաճառքի կասեցում:
«Նախնական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին»,– ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն
հայտարարություն էր տարածել նաև հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։